Օդեսան ու Խարկովը Հադրութից ու Շուշիից լավը չեն
02.03.22 | 17:34
Օդեսան ու Խարկովը Հադրութից ու Շուշիից լավը չեն, կիևցի էրեխեն ստեփանակերտցի էրեխուց լավը չի, Կիևի կենտրոնի երկնաքերում ապրողը Մեծ Թաղերում ապրողից լավը չի։ Սա առնվազն մեզ համար պետք է վաղուց ամրագրած լինենք։
Երբ Արցախը ծվեն-ծվեն էին անում, աշխարհը կույր էր ու համր։ 44 օրվա մեջ կռվով-դավով նոր 2 բառ հայտնում էին էս կողմի մասին։ Երևի Արցախում մարդիկ չէին ապրում, դրան համար էին լուռ, կամ իրենց չափանիշներին չէին համապատասխանում էդ մարդիկ...
Բայց երբ Կիևն ու Խարկովն են հրթիռակոծվում, անմեղ մարդիկ զոհվում, աշխարհը շաբաթից ավել ա ոռնոց ա կապել, ինչքան տված մեդալ ունեն սաղ հետ վերցրեցին Պուտինից, տո դաժե մոմից արձանը հանեցին ինչ որ թանգարանից։ Ցույցեր են անում իրենց խոշոր քաղաքներում, ինչքան գրպանային նոբելյան մրցանակակիր կար սաղնի հանել, քցել ա ասպարեզ, ասում են ասեք՝ Պուտինի, զորքդ դուրս բեր Ուկրաինայից։ Ի դեպ, էդ նոբելիստներից մեկն էլ հայ ա՝ ոմն Արտեմ Պատապուտյան։ Թե ուր էր այս երեսպաշտը 44-օրյա պատերազմի ժամանակ, ոչ ոք չգիտի, բայց հիմա արթնացել, ուկրաինացիների դարդն ա լացում։
Թող էս պատերազմը բոլոր քաղաքակիրթներին դաս լինի, որ ըստ իրենց ստանդարտների բարձրագույն արժեք համարվող մարդուն չդասակարգեն ըստ երկրագնդի վրա ապրելու վայրի։
Ոչ մեկի արյունը մեր արյունից կարմիր չի։