ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք, պարզվել է մեխանիզմը, թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման աղբյուրը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձնաց ինքնությունը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևան քաղաքի 54-ամյա բնակիչը, մաքսանենգ ճանապարհով թմրանյութ փոխադրելու, դրանք իրացնելու և ստացված եկամուտը միմյանց միջև կիսելու շուրջ համաձայնության է եկել Ֆրանսիայում մշտապես բնակվող իր վաղեմի ծանոթի հետ: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 54-ամյա տղամարդը դիմել է համաքաղաքացուն և առաջարկել գտնել մեկ անձի՝ Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող թմրանյութի խմբաքանակի պարունակությամբ ծանրոցը նրա անվամբ ուղարկելու, ստանալու և իրենց փոխանցելու համար: Համաքաղաքացին դիմել է իր ծանոթին և թաքցնելով իրենց իրական մտադրությունը՝ վերջինիս հետ ձեռք է բերել նրա անվամբ ծանրոցն ուղարկելու և ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն: Վերջինս Սևան քաղաքում գտնվող փոստային բաժանմունքից ստացել է իր անվամբ ուղարկված ծանրոցը՝ առանձնապես խոշոր չափի՝ 0,8028 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 38,89 գրամ ընդհանուր քաշով դեղահաբերի պարունակությամբ, և այն փոխանցել 54-ամյա տղամարդուն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս համաքաղաքացուն՝ 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56