Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը ԱՄՆ-ին կսպառնա Ռուսաստանի հետ պատերազմով: Այս մասին չորեքշաբթի օրը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ ամերիկյան զորքերը չեն կռվի Ռուսաստանի հետ Ուկրաինայում: Ոչ թռիչքային գոտու ստեղծմանը սատարելը, կպահանջեր հպում ռուսական ինքնաթիռների հետ: Դա մեզ կսպառնա Ռուսաստանի հետ պատերազմով»,-ասել է Օսթինը:
Ավելի վաղ Axios տեղեկատվական պորտալը մեջբերել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որը խնդրել էր Բայդենին աջակցել Ուկրաինայի որոշ հատվածների վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հարցում։
Միջուկային զենք
Օսթինի խոսքով՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները վտանգավոր են և պետք է անպայման խուսափել դրանցից:
«Միջուկային զենքի ստեղծման մասին հայտարարությունները վտանգավոր են: Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն կերպ խուսափենք դրանից: Դրանք պայմաններ են ստեղծում ամենաուժեղ սխալ հաշվարկների համար: Մենք չէինք ցանկանա դա տեսնել: Մեր դիրքորոշումն այս հարցում ինձ համար լիովին ընդունելի է, և ես՝ վստահ է, որ մենք կարող ենք պաշտպանել ոչ միայն մեզ, այլ նաև մեր գործընկերներին»,-ասել է նա։
Դեէսկալացիայի ուղի
Օսթինի խոսքով՝ Ռուսաստանն ունի մի շարք տարբերակներ Ուկրաինայում, ԱՄՆ-ը հուսով է, որ դրանցից կընտրվի դեէսկալացիան։
«Ռուսաստանը դեռևս մեծ մարտական ներուժ ունի: Նրանք ունեն մի շարք տարբերակներ, թե ինչ պետք է անեն: Վլադիմիր Պուտինը կարող է ընտրել լարվածության թուլացումը, նա կարող է ընտրել դիվանագիտական լուծում: Մենք հուսով ենք, որ նա կանի այն»,-ասել Օսթինը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02