Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբն անցկացրել է հերթական նիստը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ղեկավարությամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպմանը քննարկվել են Ե. Չարենցի 125-ամյակի շրջանակում իրականացվելիք ծրագրերը, հոբելյանական ցուցապաստառի հնարավոր տարբերակները:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով. «Շատ կարևոր է այս միջոցառումներով ներկայացնել Չարենցի բազմաշերտ էությունը, բացահայտել նրան բոլոր կողմերից»:
Հոբելյանական ծրագրի ընթացքը ներկայացրել է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Ըստ նրա՝ մեկնարկը տրվելու է մարտի 13-ին՝ Ե. Չարենցի ծննդյան օրը, նրա անունը կրող դպրոցից: Այնուհետև միջոցառումների շարք է նախատեսվում տուն-թանգարանում՝ գրողի անձնական գրադարանի ցուցադրություն, «Ամբոխները խելագարված» պոեմի բեմադրություն, շրջայց և այլն: 125 աշակերտ թանգարանից քայլերթով կգնա դեպի Եղիշե Չարենցի հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Ցուցադրություն կկազմակերպվի նաև Նկարիչների միությունում:
Կողմերը ներկայացրել են հոբելյանական ծրագրի հաջորդական մաս կազմող միջոցառումների շարքը: Աշխատանքային խմբի կողմից հնչել են դիտողություններ, առաջարկներ: Քննարկվել են նաև Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված ցուցապաստառի պատրաստի տարբերակները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստին ամրագրել վերջնական ծրագիրը:
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
11:17 06.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
14:27 06.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03