Հնագետները Չինաստանում բանական մարդկանց մշակույթի ապացույցներ են գտել: Եվ չնայած բանական մարդու մնացորդներ չեն հայտնաբերվել, 40 000 տարի առաջ արեւելյան Չինաստանի Սիամաբեյում եղել է մի մշակույթ, որից հետո աշխատանքի քարե փոքր գործիքներ են մնացել եւ օխրայով պատված քարանձավ, հայտնում է Nature-ը։
Չինացի գիտնականներն այժմ վստահ են, որ 40 000 տարի առաջ Հուլիու գետի մոտ բանական մարդկանց նախնիներ են ապրել: Նրանք կարողացել են գունավոր պիգմենտներ հայթայթել ու օգտագործել եւ աշխատանքի գործիքներ ստեղծել, որոնք միայն 10 000 տարի անց են լայն տարածում գտել Եվրասիայում, կարծում են Հեբեյի մշակութային մասունքների եւ հնագիտության չինական նահանգային ինստիտուտի աշխատակից Ֆա-Հանգ Վանը եւ Մաքս Պլանկի գերմանական ինստիտուտի պրոֆեսոր Միխայել Պետրալիան։
Անուղղակի ապացույցն այն բանի, որ այստեղ կարող են բանական մարդիկ ապրած լինել, հետազոտողները համարում են ժամանակակից մարդկանց մնացորդների գտածոները մոտակա Տյանյուան եւ Չժոուկոուդյան քարանձավներում: Սակայն քանի որ Սյամաբեյում ոսկորներ չեն հայտնաբերվել, գտածոները կարող են կապված լինել այլ տեսակի հոմանոիդների հետ, ինչպիսիք են ուշ դենիսովցիները կամ նույնիսկ նեանդերթալցիները, խոստովանում են գիտնականները:
Բայց, հաշվի առնելով գտածոների հազվագյուտ հատկությունները, եւ այն փաստը, որ այդ տարածքում հայտնաբերվել են նույն ժամանակաշրջանի ժամանակակից մարդկային մնացորդներ, ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ սյամաբեյցիները Homo sapiens են եղել, եզրակացնում են հեղինակները:
Ընդհանուր առմամբ, այս վայրում գիտնականները հայտնաբերել են տեղական կայծքարից եւ կվարցից պատրաստված 382 միկրոշեղբ: Գրեթե բոլորը 4 սանտիմետրից կարճ են եղել: Յոթ շեղբեր փայտի կամ ոսկորի մեջ խրված լինելու նշաններ են ունեցել: Հեղինակները նշում են, որ մնացած գործիքների օգտագործման եւ մաշվածության վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք օգտագործվել են կտրելու կամ փորելու համար։
Նաեւ 10 արտեֆակտի վրա օխրայի մնացորդներ են հայտնաբերվել։ Երկու դեպքում օխրան գործիքի աշխատող եզրին է եղել, ինչը հուշում է, որ այն սոսնձի մեջ կամ կաշվի մշակման ժամանակ է օգտագործվել։ Հնագետները կարծում են, որ բնակիչները Սյամաբեյի քարանձավ են բերել տարբեր տեսակի օխրա, մանրացրել են այն ու տրորել՝ ներկեր ստանալու համար։
Թե ինչ են նրանք արել այս ներկերի հետ, մնում է միայն ենթադրել՝ զարդարել են հագուստը, մարմինները կամ զենքը, բայց նրանց արտադրած քանակությունը բավական է եղել, որ քարանձավի հատակը, որտեղ նրանք աշխատել են, մինչ այժմ բավարար քանակությամբ պիգմենտ պահպաներ:
Գիտնականների գլխավոր հայտնագործությունն այն է, որ այստեղ ապրող մարդիկ մի քանի հազարամյակով առաջ են անցել Ասիայի եւ Եվրոպայի այլ տարածաշրջանների բանական մարդկանցից: Սակայն, թե ինչու է դա տեղի ունեցել, գիտնականները դեռ չգիտեն։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02