«Հայկական վերածնունդը» Վանաձորի քաղաքային ներկայացուցչական մարմնում չի միավորվի իշխող Հանրապետական կուսակցության հետ: Այս մասին հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Անդրադառնալով Վանաձորում անհրաժեշտ շեմը հաղթահարած մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությանը՝ «Հայկական վերածննդի» առաջնորդներից մեկը հայտարարել է. «Մենք առայժմ ոչ մի որոշում չենք կայացրել: Հարցը քննարկման պրոցեսում է: Մենք հանդիպումներ եւ քննարկումներ ենք անցկացրել, մեր մոտեցումներն ենք ներկայացրել: Ես Էդմոն Մարուքյանին հարգում եմ, նրա հավաքած ձայները նույնպես: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ մենք, որպես կայացած քաղաքական ուժ, նույնպես առաջարկներ ունենք: Մենք այն հրապարակայնորեն ներկայացրել ենք, քանի որ մեզ եւս անհանգստացնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմության հաջողության ճակատագիրը»:
Հեղինե Բիշարյանը նշել է, որ հարցն առայժմ փակված չէ: «Ոչ ոք ոչ մեկին դեռ չի մերժել: Մենք մտածելու ժամանակ ունենք, թե ինչպիսին կլինի միավորումը, ինչպիսի մոտեցում կցուցաբերենք համայնքների կառավարման գործում»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ այս պահին ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են անհրաժեշտ շեմը, բանակցություններ են վարում:
Հարցին՝ բանակցությունները վարում են կուսակցությունների առաջնորդնե՞րը, թե՞ նրանց ընտրացուցակները ղեկավարած թեկնածուները, Հեղինե Բիշարյանը պատասխանել է. «Կարծում եմ երկուսն էլ, քանի որ չի կարելի հաշվի չառնել ընտրացուցակների առաջնորդներին, որոնք ամբողջ գործընթացի առաջատարն էին. Նրանք են պայքարել, նրանք էին միջուկը: Միանշանակ՝ միասին»:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումներին եւ բանակցություններին՝ Բիշարյանն ասել է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ մենք ամեն օր ենք հանդիպում: Մենք մշտապես հանդիպում ենք եւ բանակցություններ վարում: Այս պահին չեմ կարող ասել, թե բանակցություններն ինչ ավարտ կունենան: Պետք է որոշում կայացնեն ընդդիմադիր երեք ուժերը»:
Հիշեցնենք, որ Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստացել էին 18 մանդատ, իսկ ՀՀԿ–ն՝ 15։
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58