«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հրաժարականը ՏԻՄ ընտրություններից հետո արտառոց չէ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կուսակցությունն առողջ է ու իրենք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն տեղի ունեցածի համար:
«Չենք հաղթել, այս ընթացքում այլ ճանապարհով իշխանափոխություն չենք արել. նշանակում է՝ որոշակի վերանայումներ պետք է անենք, որ հասկանանք՝ որտեղ ենք հաջողել, որտեղ՝ ոչ»,- նշեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ ՔՊ-ն կանցկացնի արտահերթ համաժողով, որտեղ էլ կարվեն վերլուծություններ, եզրակացություններ, թե ինչու կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին նման ցածր արդյունք գրանցեց:
«Նշանակվել է արտահերթ համաժողով, որտեղ ընտրվելու է նոր վարչություն: Կարող է մի մասը վերընտրվել, կարող են նորից առաջադրվել... Հրաժարականի պատճառների մասին ասեմ, որ կա վիճակագրություն, որ մենք մասնակցել ենք վեց ընտրությունների, որոնցից միայն մեկում ենք հաղթանակ տարել: Վարչությունը պատասխանատվություն ստանձնեց: Միաձայն կայացվեց որոշում՝ նոր վարչություն կազմելու, ինչը քաղաքական լավ կուլտուրա է: Այս մոտեցումը մեզ հնարավորություն կտա շահած դուրս գալ պարտված վիճակից: Մենք արձանագրում ենք պատասխանատվությունը, չենք կարող ամեն ինչի համար մեղքը բարդել ուրիշների վրա, մենք պետք է ընդունենք, որ մեր առաջարկը չի ընդունվել...»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորն ասաց, որ կային անդամներ, ովքեր արդյունքներից հետո հրաժարվում էին մնալ վարչության կազմում, իսկ քանի որ իրենք թիմային պատասխանատվություն ունեն, կոլեկտիվ են ստանձնել պարտությունը և արձագանքի նման տարբերակ են ընտրել:
tert.am
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03