Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը Դինքի սպանության և սկանդալային տեսագրության վեևաբերյալ իր վկայության մեջ մանրասներ է հայտնել տեսանյութերում իր հետ լուսանկարված ոստիկանների մասին: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Սամասթը հայտնել է, որ դեպքի վայրում արված տեսանյութերը ոչ թե անվտանգության սարքերի արխիվներից են հանված, այլ դրանք իրականում դեպքի վայրում իրեն հետևող անձանց կողմից:
Բանտում նկարահանված տեսագրության մասին Սամասթը հայտնել է, որ իրենց նկարել է ժանդարմներից մեկը, որի ուսադիրին նա նկատել է մի քանի աստղ, սակայն չի հիշում, թե քանիսն էինք դրանք:
Ըստ Սամասթի` բացի ժանդարմից նրանց նկարահանել է ևս մեկ հոգի, սակայն համացանցում հայտնված կադրերը հենց ժանդարմի արած կադրերն են:
Նա հայտնել է, որ ավելի ուշ իր կողքին նստած տղամարդը լուսանկարվելուց հետո նույնպես ոստիկանական համազգեստ է հագել:
Սամասթը նաև հավելել է, որ այդ օրը իր հետ լուսանկարվող անձիք իրեն դեպքի հետ կապված ոչինչ չեն հարցրել, միայն փորձել են ճշտել, թե ո՞ւմ է նա ճանաչում Ստամբուլի և Տրապիզոնի ժանդարմերիայից:
Սամասթը տեղեկացրել է, որ տեսանյութի իրական տևողությունը 2.5 ժամ է և դրանցում առկա են սպանության հետ կապ ունեցող մի ծարք անձանց անուններ, նրանց վերաբերվող խոսակցություններ:
Իր ցուցմունքում Օգյուն Սամասթը հայտնել է այդ օրը ժանդարմների հեռախոսային խոսակցությունների ժամանակ իր լսված միայն մեկ անուն` Ռամազան Աքյուրեք: Ինչպես հայտնի է` Ռամազան Աքյուրեքը 2007թ.-ին եղել է Տրապիզոնի անվտանգության գլխավոր վարչության պետը:
«Ինձ հետ լուսանկարվող անձը մի պահ վեր կացավ, քայլեց սենյակով, նրա հեռախոսը զանգեց, միայն լսեցի որ ասաց. Ռամազան եղբա՞յր, Ռամազա՞ն, Աքյուրե՞քը, Ռամազան Աքյուրե՞քը»,- պատմել է նա:
Նշենք, որ առաջին տեսանյութում երևացող սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Դինքի սպանության գործով դատական նոր նիստերը տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47