Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Թեհրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) համաձայնեցրել են ճանապարհային քարտեզը բոլոր չլուծված հարցերը կարգավորելու համար, որը կօգնի ապահովել 2015 թվականի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնումը, հաղորդում է Tasnim-ը:
«Այսօր մենք եկել ենք եզրահանգման, որ այն, ինչը պետք է փոխանակեն ԱԷՄԳ-ն եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, պետք է արվի Հորդադի (իրանյան ամիս) վերջում (հունիսի 21)»,-ասել է Էսլամին ԱԷՄԳ-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ շաբաթ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Իրանն ու ԱԷՄԳ-ն ընդգծել են, որ երկու կողմերի միջեւ չլուծված հարցերը պետք է կարգավորվեն «սեփական կանոնների շրջանակում եւ առանց որեւէ քաղաքական ազդեցության, լոբբինգի կամ միջամտության, որը կարող է ազդել գործակալության՝ Իրանի նկատմամբ վարքագծի եւ նրա հետ փոխազդեցության վերաբերյալ որոշումների վրա», հաղորդում է Press TV-ն: Իրանի միջուկային կառույցի ղեկավարն ընդգծել է, որ երկու կողմերը պայմանավորվել են լուծել այդ հարցերը ԱԷՄԳ-ի կանոնների հիման վրա «բացառապես պրոֆեսիոնալ» մակարդակում: Նա կոչ է արել ԱԷՄԳ-ին չենթարկվել քաղաքական հարցերին Իրանի հետ համագործակցության գործում՝ հույս հայտնելով, որ համագործակցության գործընթացը բնական է, ոչ քաղաքական եւ պրոֆեսիոնալ, որպեսզի իրանցի ժողովուրդը տեսնի դրա ազդեցությունն իր կյանքում: Իր հերթին Գրոսին հայտարարել է համատեղ ինտենսիվ աշխատանքի կարեւորության մասին:
«Առանց այդ (չլուծված) հարցերը լուծելու ՀՀԳԾ-ն վերականգնելու ուղղությամբ ջանքերը կարող են անհնարին լինել»,-հավելել է նա: Գրոսին ժամանել է Թեհրան ուրբաթ երեկոյան վերջին սուր հարցերից մեկը քննարկելու համար, որը խոչընդոտում է իրանյան գործարքի վերականգնմանը, որը պաշտոնապես հայտնի է որպես Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր (ՀՀԳԾ), քանի որ Իրանի եւ խմբում մասնակից երկրների միջեւ բանակցությունների ութերորդ փուլը հասել է ծայրահեղության:
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13