ՌԴ Զինված ուժերը բացահայտել են Ուկրաինայում մեկնարկած ռազմակենսաբանական ծրագրի՝ Կիեւի կողմից հետքերն արտակարգ ռեժիմով մաքրելու մասին. ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՊՆ-ի կողմից: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»: Նա ընդգծել է, որ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկավտությոն է ստացվել փետրվարի 24-ին հատուկ վտանգ ներկայացնող պաթոգեններն արտակարգ ռեժիմով ոչնչացնելու մասին: Դրանք ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմայի, խոլերայի եւ այլ մահացու հիվանդությունների հարուցիչներ են: Կոնաշենկովը պատմել է, որ այժմ այդ փաստաթղթերն ուսումնասիրվում են ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ռուս մասնագետների կողմից: Գեներալը նշել է, որ Պենտագոնի մոտ առաջացել են լուրջ մտավախություններ, որ բացահայտվել է Ուկրաինայում գաղտնի կենսաբանական փորձարկումներ անցկացնելու փաստը, իսկ փաստաթղթերը հաստատում են, որ ուկրաինական կենսալաբորատորիաներում, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքի մերձակայքում, իրականացվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ ստեղծելու գործողություններ: Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հրահանգ է ուղարկել բոլոր կենսալաբորատորիաներ վտանգավոր պաթոգենների պաշարներն անմիջապես ոչնչացնելու մասին: Դա արվել է, որպեսզի չբացահայտվեն փաստերը, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան խախտել են ՄԱԿ-ի մանրէաբանական (կենսաբանական) եւ թունավոր զենքի արգելքի մասին հռչակագրի 1-ին հոդվածը: Գեներալն ընդգծել է, որ առաջիկայում կներկայացվեն ստացված փաստաթղթերի վերլուծության արդյունքները: Դրանց մի մասը ՌԴ ՊՆ-ը հրապարակում է հենց հիմա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44