«Մեր առաջնային խնդիրը դոլար-դրամ փոխարժեքի կայունության ապահովումն է»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: Նա հայտնեց, որ որոշ տվյալներով օրական 6 հազար ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի է գալիս Հայաստան և իրենց հետ բերում են հիմնականում ռուբլի, ուստի ՀՀ կառավարության առաջին խնդիրն այն է, որ դրա արտահոսք չլինի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտնեց՝ տեղյակ է, որ Էկոնոմիկայի նախարարությունում մշակվում է բանաձև՝ ցանկացած օտարերկրյա ներդրող, որը եկել է Հայաստան և ՀՀ բանկերում բացել է հաշիվ, ապա նվազագույնը 6 ամիս այն պետք է պահի մեր երկրում, ինչը զսպող մեխանիզմներից մեկն է: Վահե Հակոբյանը նկատեց, որ Հայաստանը կարող է կանգնել նաև հացահատիկի ռիսկի առաջ: Նշելով, որ Հայաստան հացահատիկը ներկրվում է՝ նա ընդգծեց, որ եթե ուկրաինական հակամարտությունը երկարի, ապա ՌԴ-ն սահմանափակումներ կմտցնի և մեր երկիրը կկանգնի խնդրի առաջ: Հիշեցնելով, որ կառավարության նիստի ժամանակ հնչեցվեց՝ 3000-ից ավել-պակաս հող ունեցողները պետք է ցանեն ցորեն՝ Վահե Հակոբյանն ասաց. «Մի փոքր դիլետանտ մոտեցում է, քանի որ ամեն մի հողի վրա հնարավոր չէ ցանել և ստանալ ցորեն կամ այլ հացահատիկի տեսակ»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նկատեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության ռիսկերն ակներև են և արդեն տեսանելի են: «Բայց կա նաև հնարավորություններ Հայաստանի տնտեսական պոտենցիալը մեծացնեու, ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և նաև արտահանումը ԵԱՏՄ ավելացնելու»,- ասաց պատգամավորը և շեշտեց՝ կառավարությունը ԿԲ-ի հետ պետք է անի առավելագույնը, որ ռիսկերը տնտեսության վրա չեզոքացնի և բարձրացնի բացված հնարավորություններից օգտվելու հանրավորությունները:
Աղբյուր` Panorama.am
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44