Ուղիղ 20 օրից մենք կընտրենք 5 տարվա համար տեղական իշխանություն
07.03.22 | 16:52
Ուղիղ 20 օրից մենք կընտրենք 5 տարվա համար տեղական իշխանություն։ Սա լոկ ընտրություն չէ, սա առաջիկա 5 տարիներին առաջ գնալու, զարգանալու ու մեր երեխաների աչքերի մեջ առանց ամաչելու նայելու հնարավորություն է։ Ինչ ենք առաջարկում մենք՝ օրինականություն, արդարություն, թափանցիկ աշխատանք։ Ոչ մի սուտ, ոչ մի կեղծիք տեղ չունի մեր ծրագրերում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ մարտի 27-ից հետո գալու է նաև մարտի 28-ը, և շարքային քաղաքացու աչքերում նայելու ժամանակահատվածը։ Ուստի մեր բոլոր ծրագրերն իրատեսական են ու դրանք չեն ասվում միայն նրա համար, որ ձայն հավաքենք։
Սիրելի ժողովուրդ, մի տրվեք ապատեղեկատվությանը, չէ որ դուք գիտեք, որ մեր ցուցակում չկան տարիներ շարունակ շատ բարձր պաշտոններ զբաղեցնող ու տարիներ շարունակ մեր համայնքի համար ոչինչ չանող պաշտոնյաներ։ Այդ մենք չենք ընտրությունից առաջ «օգնություն» անվան տակ գումար բաժանում։ Այդ մենք չենք նույն պաշտոնը 10 մարդու խոստանում։ Այդ մենք չենք օրենքները, մարդու և աշխատողի իրավունքը խախտում անընդմեջ։ Այդ մենք չենք քաղաքական հետապնդում սկսել հասարակ Վեդեցու հետևից։
Մենք՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու անդամները, ժողովրդից ելած ու ժողովրդի մեջ ապրող մարդիկ ենք, ու վստահաբար կասեմ, որ ընտրությունը չի ազդելու ոչ մեր ապրելաձևի և ոչ էլ սկզբունքների վրա։
Մարտի 27-ին, ընտրում ենք համար 1-ին, ու ոչ ենք ասում ստին, կեղծիքին ու անօրինականությանը։ Միասին գնում ենք կերտելու մեր հզոր համայնքը։