Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված Դոնբասի հանրապետությունների պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության անցկացման հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Առարկայական քննարկվել են ստեղծված իրավիճակի հումանիտար ասպեկտները։ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ ռուս զինվորականները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու համար։ Հիմնական սպառնալիքը գալիս է ազգայնական կազմավորումներից, որոնք, ըստ էության, օգտագործում են ահաբեկիչների մարտավարությունը՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում։ Նշվել է, որ Ռուսաստանի զինված ուժերն արդեն մի քանի անգամ «լռության ռեժիմ» են հայտարարել՝ հումանիտար միջանցքներով բնակչության տարհանման համար։ Միաժամանակ ուկրաինական ազգային գումարտակները կանխում են դա՝ դիմելով խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների եւ ամենատարբեր սադրանքների։ Ռուսաստանի նախագահը կոչ է արել Եվրամիությանը իրական ներդրում ունենալ մարդկանց կյանքը փրկելու գործում, ճնշում գործադրել Կիեւի իշխանությունների վրա եւ ստիպել հարգել մարդասիրական իրավունքը։ Վլադիմիր Պուտինը գնահատել է նաեւ Կիեւի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքը՝ հաստատելով ռուսական հայտնի պահանջները»,- նշվում է հաղորդագրութան մեջ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02