Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ: Քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց: Երբ ես շնորհակալագրեր էի հանձնում մեր աշխատակիցներին և սեղմում էի նրանց ձեռքը, զգում էի, թե որքան է կոշտացած. դրանք ամենօրյա աշխատողի ձեռքեր էին, և մենք բոլորս պետք է գնահատենք նրանց աշխատանքն ու չաղտոտենք Երևանը: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Նրանք մեր ընտանիքի ջերմությունն են: Ամենօրյա աշխատանքից հետո մենք վերադառնում ենք տուն, ստանում այդ ջերմությունն ու նոր էներգիայով գալիս աշխատանքի: Մենք պետք է փայփայենք այդ ջերմությունը, որպեսզի կարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է քաղաքապետը: Մինչև լուսաբաց ձգվող աշխատանքը բարդություններ ունի, և տոնը հնարավորություն էր մի փոքր կտրվելու աշխատանքային առօրյայից: «Ի սկզբանե իմ նպատակն է եղել գնահատել մաքրուհիներին, և փորձեցի օրվա առիթով միջոցառում կազմակերպել: Հույսով եմ՝ վաղվանից նրանք ավելի լավ ու ոգևորված կաշխատեն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել մեր համաքաղաքացիներին՝ ավելի մաքուր պահեն Երևանն ու հարգեն մեր աշխատակիցներին: Պետք է ամեն մեկս հիշենք՝ աղբի տեղն աղբամանում է»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանը: Համայնքային հիմնարկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մի շարք փոփոխություններ կլինեն՝ կառավարման նոր մոտեցումներ ու աշխատակիցների պայմանների բարելավում: «Դեռևս 2021թ. նախատեսել էինք հիմնանորոգում, պայմանների բարելավում. մրցույթն արդեն կայացել է և այս տարի արդեն ամբողջությամբ կվերանորոգենք: Կառուցվածքային որոշ փոփոխություններ ևս պետք է արվեն, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգ պետք է ներդնենք, որպեսզի ավտոմեքենաների կառավարումն արդյունավետ դառնա»,- ընդգծել է քաղաքապետը: Սանիտարական մաքրման առումով Երևանում դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելու համար քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03