Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանը պետք է հաստատի այն զեկույցը, որը «ոսկե անձնագրերի» սխեմաները մինչեւ 2025թ․ արգելելու եւ հարուստ ռուսաստանցիներին ներդրումների դիմաց վիզաների եւ անձնագրերի տրամադրումը անհապաղ դադարեցնելու կոչ է անում ԵՄ-ին, հայտնում է Reuters-ը։ «Ոսկե անձնագրերի» ինդուստրիան, որը 2011-2019թթ․ ավելի քան 20 մլրդ եվրոյի ներդրումներ է բերել ԵՄ երկրներ, այժմ գրեթե ամբողջությամբ չի կարգավորվում ԵՄ-ում, չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներ տարիներ շարունակ օգտագործում են այդ սխեմաները: ԵՄ երկրները, ինչպիսիք են Մալթան եւ Կիպրոսը, հսկայական օգուտ են ստացել իրենց ծրագրերից, իսկ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության գծով փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Լատվիայում ռեզիդենտության համար ներդրումային հաջող ծրագիր է ստեղծել, երբ այնտեղ վարչապետ էր: ԵՄ օրենսդիրներն իրենց զեկույցում պնդում են, որ նման սխեմաների դադարեցումը կարող է զգալի տնտեսական հետեւանքներ ունենալ որոշ երկրների համար: Հետեւաբար, նրանք առաջարկում են աստիճանաբար հրաժարվել «ոսկե անձնագրերի» սխեմաներից եւ բնակություն հաստատելու խիստ կանոններից, ներառյալ դիմողների շատ ավելի խիստ ստուգումները: Սկզբնական առաջարկի փոփոխության մեջ խորհրդարանը կոչ է անում անհապաղ դադարեցնել վիզաների եւ կացության վկայականների վաճառքը ռուսաստանցիներին, որոնք այս սխեմաների ամենամեծ շահառուներից են: Հաստատվելուց հետո զեկույցը կուղարկվի Եվրոպական հանձնաժողով, որն օրենքներ առաջարկելու իրավունք ունի: Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը օրենսդիրներին ասել է, որ ԵՄ գործադիր մարմինը համաձայն չէ, որ քաղաքացիության վաճառքի նոր կանոններ են անհրաժեշտ, քանի որ այն արդեն իրավական միջոցներ է փնտրում Մալթայում, Կիպրոսում եւ Բուլղարիայում գործող «ոսկե անձնագրերի» սխեմաները փակելու համար: Բայց հանձնաժողովը հայտարարել է, որ կգնահատի «ոսկե վիզաների» սխեմաները խստացնելու համար նոր օրենքների անհրաժեշտությունը եւ շուտով ռուսներին «ոսկե անձնագրեր» ու բնակության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ ոչ պարտադիր խորհրդատվություն կներկայացնի ԵՄ անդամ երկրներին:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02