«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։
Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են, նախորդ օրն էլ իր հայրենի Նոր Կյանքի ու հարեւան Ոսկետափի անապահով ընտանիքներին է 20-35 հազարական դրամ տրամադրել։ Տարբեր հաշվարկներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը եւս ընտրություններից առաջ անապահովներին գումար էր բաժանել, բայց դա իշխանութունը որակեց ոչ թե որպես աջակցություն անապահովներին, այլ՝ ընտրակաշառք։ Այդ հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, եւ նա 2021 թ․ հուլիսից անազատության մեջ է։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կլինեն, դեկտեմբերի 5-ին Գարիկ Սարգսյանն ու ՔՊ-ն խայտառակ ցուցանիշ գրանցեցին՝ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը մի քանի տոկոս էր պակասում իշխանությունը վերցնելու համար, հիմա ՔՊ-ն հույս ունի նաեւ փող բաժանելով գնել իշխանությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02