ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանի հետ համագործակցությամբ իրականացրել է «Քրեակատարողական հիմնարկներում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում» խորագրով ուսումնասիրություն, որի վերաբերյալ 2016 թ. սեպտեմբերի 23-ին Դիտորդական խմբի pmg.am կայքէջում «Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները քրեակատարողական հիմնարկներում» վերնագրով հրապարակում է արվել: Հրապարակմամբ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարարողական հիմնարկներին մատակարարվող տավարի շոգեխաշած մսի և հալած յուղի որակին և ծագմանը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տավարի շոգեխաշած միս մատակարարող ընկերությունը դեռևս 2012 թ.-ից դադարեցրել է գործունեությունը, այսինքն՝ մթերքը փաստացի արտադրվել է միս արտադրելու համար համապատասխան փաստաթղթեր չունեցող՝ Երևան քաղաքի Արցախի 57 հասցեում գրանցված Ա/Ձ Հ. Հովսեփյանի կողմից: Այլ է խնդիրը հալած յուղ մատակարարող «Դանինի» ընկերության հետ: Վերջինս, չնայած նրան, որ չի մասնակցում ՔԿՀ-ի գնումների գործընթացներին, ինչը պետք է հանգեցներ մատակարարվող մթերքի գնի բարձրացմանը, այնուամենայնիվ յուղը մատակարարվում է շուկայականից ցածր գներով, ինչը խորացնում է կասկածները՝ մատակարարվող մթերքի որակի առնչությամբ: Հրապարակմամբ մատնանշված դեպքերի հիման վրա քրեական գործ հարուցելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 28-ին դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ից դեռևս պատասխան չի ստացվել:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02