Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել են Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ նախապես հստակեցրել է ավերված բնակավայրերի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի ցանկը, որը ձևավորվել է սահմանամերձ բնակավայրերում կատարված վնասների գնահատման արդյունքում:
Ըստ այդմ՝ բարձր բեռնատարողություն ունեցող շինանյութ տեղափոխող հատուկ մեքենաներով բեռնված՝ առաջնահերթության կարգով Արցախ է տեղափոխվում ավելի քան 4500 քմ տանիքի ծածկի թիթեղ՝ ավելի քան 14 միլիոն դրամ արժողությամբ:
Տեղեկացնենք, որ պատերազմի հետևանքով Արցախի ավերված բնակավայրերին Հայաստանի քաղաքաշինության նախարարության և շինարարների օգնությունը շարունակական է լինելու:
Հանրապետության խոշոր և միջին բազմաթիվ շինարարական ընկերություններ հենց սկզբից են Արցախին աջակցելու պատրաստակամություն և ցանկություն հայտնել, որը պարբերաբար կիրականացվի՝ անհրաժեշտ շինանյութերի և շինտեխնիկայի տրամադրման միջոցով:
Ավելացնենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարարը և նախարարության աշխատակիցները 2 միլիոն 490 հազար դրամ էին փոխանցել ԼՂՀ կառավարության կողմից տրամադրված հաշվեհամարին:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44