Շվեյցարիայի մի խումբ գիտնականներ իրենց գիտական աշխատանքի ընթացքում եկել են այն եզրակացության, որ Երկրի մակերեւութային գործընթացները մեծ ազդեցություն են ունենում մոլորակի խորքային ընդերքի վրա: Ուսումնասիրության մասին մանրամասն գրված է Phys.org պորտալում:
Գիտնականները պատմել են, որ ուսումնասիրել են հազվագյուտ ադամանդաբեր հրաբխային ապարներ, որոնց հիման վրա փորձել են պարզել երկրային գործընթացների ազդեցությունը մոլորակի կառուցվածքի վրա։ Հետազոտության ղեկավարը պարզաբանել է, որ աշխատանքի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ածխածնի իզոտոպային բաղադրությունը քիմբերլիտների ապարներում։ Պարզվել է, որ երիտասարդ եւ հին ապարների բաղադրությունները զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Մասնավորապես, գիտնականները նշել են երիտասարդ քիմբերլիտներում ածխածնի իզոտոպների բարձր պարունակությունը։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ տարբեր բաղադրությունների պատճառը քեմբրիական պայթյունն է, որը տեղի է ունեցել ավելի քան 500 մլն տարի առաջ։ Գիտնականները նշել են, որ նկարագրված իրադարձությունից հետո Երկրի վրա սկսել են կենդանիների հայտնի ցեղեր առաջանալ։
Մասնագետների կարծիքով՝ գիտական աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես է Երկրի վրա գործունեությունը ազդում բուն մոլորակի ընդերքի վրա: Աշխատության հեղինակն ասել է, որ ապագայում նախատեսվում է ուսումնասիրել թիթեղների տեկտոնիկան, իսկ ավելի ստույգ՝ մարդածին ակտիվությունից եւ հնագույն բնական աղետներից կախվածությունները։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02