Մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի կենտրոնում ստեղծվելիք վտանգավոր թափոնների պահեստավորման ու վնասազերծման ազգային կենտրոնի ստեղծման առնչությամբ։
Նամակում մասնավորապես նշվում է.
«Մեծարգո՝ վարչապետ
Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք, մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժեքով և անվտանգ քիմիկատների կառավարում լայնածավալ ծրագրի ենթաբաղադրիչ հանդիսացող, ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում ծրագրի վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզում առկա պահեստային տարածքի վերակառուցման հիման վրա ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն: Ըստ ներկայացված նյութի տարածքը պետք է ծառայի, որպես միջանկյալ պահոց` Նուբարաշենից և այլ տեղամասերից հեռացված բարձր կոնցենտրացիայի ԿՕԱ պեստիցիդների և ԿՕԱ-ներով աղտոտված հողերի համար, նպատակ ունենալով կիրառել բնապահպանական տեսանկյունից անվտանգ եղանակ էր դրանց ոչնչացման և արտահանման համար:
Ըստ ծրագրի դրա հիմնական նպատակը այն ենթակառուցվածքի ստեղծումն է, որը թույլ կտա Հայաստանում ներդնել վտանգավոր թափոնների (ՎԹ) ախտազերծման և հողերի վերականգման տեխնոլոգիաներ: Առանց մանրամասնելու ծրագրի տեխնիկական առաջադրանքը, գտնում ենք, որ ծրագիրը շինծու և արհեստածին է, քանի որ Հայաստանը չունի ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական ախտոտիչների այնպիսի մնացորդային քանակներ, որի համար անհրաժեշտ է ստեղծել պահեստավորման նոր ենթակառուցվածք: Ծրագրում չի նշված թե Հայաստանի Հանրապետության, որ տարածքներում են առկա ենթադրյալ 24 ժամկետանց պեստիցիդային պահեստները:
Ընտրված տեղամասը ՀՀ Կոտայքի մարզի Մ4 ստրատեգիական ավտոմայրուղու և Սևան-Հրազդան ջրատարի հարակից, 17 հեկտար մակերեսով, այն տարածքն է, որը հանդիսանում է Սևանից ներծծվող ստորերկրյա ջրերի այն հորիզոների տարածք, որոնք սնում են Աբովյան, Գառնի հասնող և Երևանը խմելու ջրով ապահովող աղբյուրները:
Գտնում ենք, որ անթույլատրելի է նախատեսել որևէ վտանգավոր նյութեր պարունակող ենթակառուցվածքի՝ առավել ևս վտանգավոր թափոնների վնասազերծման տեխնոլոգիական բազայի ստեղծումը: Այս գաղափարը հղի է ապագայում Հայաստանը դարձնել վտանգավոր կայուն օրգանական աղտոտիչների թափոնների տեղադրման և վերամշակման վայր: Տեղին է նշել նաև, որ ընտրված տարածքը Հայաստանի Հանրապետության կենտրոնում գտնվող սակավաչափ սևահողային տարածք է` որը խիստ անհրաժեշտ է գյուղատնտեսության համար:
Հայաստանի Հանրապետությունը պատերազմող երկիր է և ռազմավարական անվտանգության ապահովման տրամաբանությունից ելնելով պետք է զարգանա դեպի մաքուր տեխնոլոգիաներ՝ այլ ոչ թե ստեղծի պատերազմի մեջ գտնվող երկրի համար ռազմավարական տեսակետից վտանգ ներկայացնող ևս մեկ օբյեկտ:
Հաշվի առնելով վերը նշվածը հայտնում ենք` մեր մտահոգությունը Հայաստանի կենտրոնում ստեղծվելիք վտանգավոր թափոնների պահեստավորման ու վնասազերծման ազգային կենտրոնի ստեղծման վերաբերյալ և տեսնում ենք լուրջ խնդիրներ` թե բնապահպանական, և թե ռազմավարական տեսանկյուններից: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի մարդկային բավարար ռեսուրսներ ու բարձր տեխնոլոգիաներ, ինչպես նաև զարգացած գյուղատնտեսություն ունենալու և տուրիզմը զարգացնելու հեռանկարներ:
Մեծարգո վարչապետ
Պահանջում և խնդրում ենք շրջանառությունից հանել ծրագիրը և մեզ ընդունել՝ խնդիրը Ձեզ հետ հանգամանորեն քննարկելու համար:
Հարգանքով՝
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյան
«Էկո ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյան
«Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյան
«Դալմա-Սոնա հիմնադրամ» Ռուզաննա Ղազարյան
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ, «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյան
Համահայկական բնապահպանական Ճակատ քաղաքացիական նախաձեռնություն Լ.Գալստյան
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի անդամ Կարինե Փանոսյան
«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիգորյան
«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գ.Պետրոսյան
«Civilvoice» ՀԿ-ի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյան
Նախաձեռնության համակարգող և պատասխանատու անձ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ, «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47