Ռուսաստանը երբեք պատերազմի չի ձգտել, հիմա էլ ձգտում է, որ հակամարտությունն ավարտվի, Անթալիայում Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Կիևին տրվելիք անվտանգության երաշխիքները, իրականանալի է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությանը չի հավատում։
«Այժմ Մոսկվայում կոնկրետ պատասխանի են սպասում բանակցությունների երրորդ փուլում ներկայացված բավականին հստակ, արդեն՝ իրավակաբանական փաստաթղթի տեսքով ձևակերպումներին»,- ասել է Լավրովը։
Նա նշել է նաև, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի գնահատականը, թե Անթալիայում չի հաջողվել առաջընթացի հասնել կրակի դադարեցման հարցում, հիմնազուրկ է։
«Այստեղ ոչ ոք չի էլ պատրաստվել կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածության գալ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Անթալիայում բանակցությունները Բելառուսում ընթացող բանակցություններին չեն փոխարինում։
Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներով, հանդիպումների, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով։
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Պուտին-Զելենսկի հանդիպման հարցն Անթալիայում քննարկվել է, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք տանել։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02