ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն վստահ է, որ ի հեճուկս Ադրբեջանի կողմից առ այսօր շարունակվող հարձակումների ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դրսևորումների, միևնույնն է, հայերի ոգին հնարավոր չի լինի կոտրել, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է Բաքվի և Սումգայիթի կոտորածների 30-րդ տարելիցի առնչությամբ արած հայտարարության մեջ:
Ջուդի Չուն հիշեցրել է, թե ինչպես մոտ 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ էթնիկ հողի վրա իրականացվեցին կոտորածներ:
«Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները՝ Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում, տեղահանվեցին: Այս կոտորածներն ուղղակիորեն խախտում էին Արցախի ինքնորոշման իրավունքը, և այդ խախտումը շարունակվում է առ այսօր: 2020 թվականի աշնանը, երբ ողջ աշխարհը պայքարում էր՝ զսպելու կորոնավիրուսի համավարակը, Ադրբեջանը հերթական պատերազմը սկսեց Արցախի խաղաղ բնակչության դեմ՝ ավերելով նրանց տներն ու գյուղերը, կրկին տեղահանելով հազարավոր մարդկանց: Այս բռնությունն անընդունելի է, այդ իսկ պատճառով ես կոչ եմ արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև՝ հորդորել եմ դադարեցնել ԱՄՆ կողմից աջակցության տրամադրումն Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ պետք է բավարարել նաև հայ ժողովրդի հումանիտար կարիքներն, ինչի մասին ինքն արդեն խոսել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի հետ:
Ջուդի Չուն հիշել է 2019 թվականի հոկտեմբերին Արցախ կատարած այցը՝ նշելով.
«Ես այնտեղ տեսա, թե ինչ հպարտ են մարդիկ ու որքան ուժեղ են: Այդ իսկ պատճառով ես գիտեմ, որ ինչպես նրանց ոգին չկոտրվեց Սումգայիթի և Բաքվի կոտորածներից հետո, այնպես էլ այն չի կոտրվի այսօր: Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների նրանց պայքարում, և լինել միասնական՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները, որոնք չափազանց շատ մարդկային կյանքեր են խորտակել»:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55