ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցում վերլուծվում է 2016-2021 թվականների ընթացքում խոսքի ազատության և ԶԼՄ-ների զարգացման համաշխարհային միտումները և ընդգծվում, որ էկզիստենցիալ սպառնալիք կա, որը ներկայումս իրենից ներկայացնում է սոցիալական մեդիան պրոֆեսիոնալ լրատվամիջոցների գոյության համար: Վերջին հինգ տարիների ընթացքում և՛ լուրերի լսարանը, և՛ գովազդից ստացված եկամուտները հսկայական չափերով տեղափոխվել են ինտերնետային հարթակներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ զեկույցում նշվում է, որ Google-ը և Meta/Facebook-ն այժմ կլանում են թվային գովազդի համաշխարհային ծախսերի մոտ կեսը, մինչդեռ թերթերի գովազդից համաշխարհային եկամուտը վերջին հինգ տարվա ընթացքում կրկնակի կրճատվել է:
Համաճարակը սրել է գովազդային եկամուտների նվազման, աշխատատեղերի կրճատման և լրատվական բաժինների փակման առկա միտումները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում նշվում են Լրագրողների միջազգային կենտրոնի տվյալները, որոնց համաձայն՝ լրագրողների երկու երրորդն իրենց աշխատանքում ավելի քիչ են պաշտպանված զգում համաճարակի, տնտեսական ճնշման հետևանքով։
Համաճարակի ժամանակ լրագրությունը՝ հատկապես հետաքննականը, կենսական կարևորագույն ծառայություն է, քանի որ COVID-19-ի հետ կապված կեղծ կոնտենտներն արագորեն տարածվում էր սոցիալական մեդիայում, լրատվական բաժինների փակումը և աշխատատեղերի կրճատումները զգալի վակուում են ստեղծել տեղեկատվական ոլորտում, հատկապես հարավային պետություններում:
Համաձայն «COVID19 Infodemic Observatory»-ի, որը նախաձեռնել է «Fondazione Bruno Kessler»-ը, 2020 թվականի սեպտեմբերին Twitter-ում տարածվել է համաճարակի հետ կապված ոչ ճշգրիտ, ապակողմնորոշիչ տեղեկություններով ավելի քան 1 միլիոն հաղորդագրություն:
Զեկույցում ասվում է, որ տնտեսական ճգնաժամը սկսվեց նաև լրագրողների անվտանգությանը սպառնացող վտանգների ֆոնին: Դրանք ոչ միայն կառավարությունների և հանցավոր խմբերի, այլ նաև մասնավոր լոբբիստների և հասարակության որոշ անդամների կողմից էին, որոնք իրենց ավելի համարձակ են զգում առցանց վիրավորանքների և հարձակումների հարցում:
Սպանությունների անպատժելիություն
2016 թվականից մինչև 2021 թվականի վերջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արձանագրել է 455 լրագրողի սպանություն, որոնք տեղի են ունեցել լրագրողի աշխատանքի համար կամ իրպարտականությունները կատարելիս:
Տասը սպանություններից գրեթե ինը մնում է չբացահայտված։ Լրագրողների սպանությունների անպատժելիության համաշխարհային մակարդակը բորբոքում է բռնության փուլը և զսպող ազդեցություն է թողնում բոլոր լրագրողների վրա
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02