Ամերիկյան հետախուզությունը գլոբալ մռայլ հեռանկարներ է կանխատեսել՝ Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի՝ սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցում, հաղորդում է Bloomberg-ը։ Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ Իրանը կշարունակի սպառնալ ԱՄՆ-ի շահերին՝ ձգտելով խոչընդոտել ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում: Միաժամանակ, ըստ հետախուզության գնահատականների՝ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ մշակել բալիստիկ հրթիռներ։ Տարեկան գնահատականը ներկայացնում է երկրի 17 հետախուզական ծառայությունների կոնսենսուսը Միացյալ Նահանգների առջեւ ծառացած հիմնական սպառնալիքների վերաբերյալ եւ օգտագործվում է օրենսդիրների եւ քաղաքական գործիչների կողմից։ Այնուամենայնիվ, գնահատականը հնացել է, քանի որ այն գրվել է անցյալ ամիս Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց առաջ եւ հիմնված է հունվարի 21-ի դրությամբ առկա տեղեկատվության վրա: Այդուհանդերձ, զեկույցը նախազգուշացնում է, որ «Ռուսաստանը մտադիր է կարճաժամկետ հեռանկարում գերիշխել Ուկրաինայում եւ այլ երկրներում՝ չցանկանալով ուղղակի հակամարտություն ԱՄՆ-ի ուժերի հետ»։ Մյուս կողմից, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը «կձգտի ճնշում գործադրել՝ Թայվանը միավորելու համար, խաթարել ԱՄՆ-ի ազդեցությունը, սեպ խրել Վաշինգտոնի եւ նրա գործընկերների միջեւ եւ ամրապնդել որոշ նորմեր, որոնք նպաստում են նրա ավտորիտար համակարգին», ասվում է փաստաթղթում։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44