Մարտի 20-ից 25-ը հանրապետության տարածքում կանցկացվեն Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ շաբաթ օրը հայտնած լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարվա մարտի 20-25-ը Վրաստանի պաշտպանության ուժերը ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ կանցկացնեն Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում: Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները 2022թ.-ին կլինեն հրամանատարաշտաբային, որոնք ենթադրում են համակարգչային վարժանքներ, այլ ոչ թե դաշտային: Բազմազգ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 23 երկրների ներկայացուցիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Զորավարժությունների նպատակն է կատարելագործել գործողությունների պլանավորման և փորձի փոխանակման հմտությունները։ Ինչպես նշել են ՊՆ-ում, դրանք կօգնեն բարձրացնել տարբեր երկրների զինծառայողների գործողությունների միջև համահունչությունը։ Զորավարժությունները կանցկացվեն Վրաստան-ՆԱՏՕ Միջոցառումների առաջնային փաթեթի հիման վրա, որը հանրապետությունը ստացել է 2014 թվականին Ուելսի գագաթնաժողովից հետո։ Վերջին անգամ նմանատիպ հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացվել էին 2019թ.:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56