Մարտի 14-ից Ռոսկոմնադզորը, Գլխավոր դատախազության պահանջով, Ռուսաստանում կսահմանափակի մուտքը Instagram սոցիալական ցանց։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Պատճառը մարտի 11-ի գիշերը Meta փոստային ներքին փոստից տարածված հաղորդագրությունն էր, ըստ որի ընկերությունը ժամանակավորապես թույլ է տալիս Instagram-ին և Facebook-ին և իրեն պատկանող մեկ այլ սոցիալական ցանցին, չարգելափակել բռնության կոչերը ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ։ Բացի այդ, նշվել էր, որ հարթակները չեն հեռացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին հնչեցված մահվան կոչերը։
Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը ավելի ուշ հաստատել էր, որ ընկերությունը հանել է արգելքը: Նա պարզաբանել է, որ Facebook-ին և Instagram-ին կթույլատրվի բռնության կոչ անել միայն ռուս զինվորականների նկատմամբ, բացառությամբ բանտարկյալների։ Meta-ի ներկայացուցչի խոսքով, խաղաղ բնակիչներին ուղղված նմանատիպ հաղորդագրությունները կարգելափակվեն։
«Ինչպես գիտեք, մարտի 11-ին «Meta Platforms Inc» աննախադեպ որոշում է կայացրել՝ թույլատրելով Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր պարունակող տեղեկություններ տեղադրել Facebook և Instagram իր սոցիալական ցանցերում։
Instagram սոցիալական ցանցում պտտվում են ռուսների նկատմամբ բռնի գործողություններ խրախուսող և հրահրող հաղորդագրություններ, որոնց առնչությամբ ՌԴ գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է սահմանափակել մուտքն այդ սոցիալական ցանց։
Քանի որ Instagram-ի ակտիվ օգտատերերին ժամանակ կպահանջվի՝ իրենց ֆոտո և վիդեո նյութերը այլ սոցիալական ցանցեր տեղափոխելու և իրենց ընկերներին ու բաժանորդներին ծանուցելու համար, Ռոսկոմնադզորը որոշել է մարտի 14-ին ժամը 00:00-ին ավարտել Instagram մուտքի սահմանափակումների սահմանման ընթացակարգը՝ օգտատերերին տրամադրելով հավելյալ 48 ժամվա անցումային շրջան»,-ասված է Ռոսկոմնադզորի հաղորդագրության մեջ։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44