Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրենց նոր առաջարկին, ասել է, թե դա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում երկրների միջև հարաբերությունների կարգավորման, նորմալ հարևանական հարաբերություններ հաստատելուն ուղղված կարևոր քայլերի օրինակ են։
Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամենամեծ խոչընդոտը «օկուպացումն էր», և քանի որ այդ գործոնն արդեն վերացել է, իրենք Երևանի հետ հարաբերությունների կարգավորման նոր առաջարկ են ներկայացրել։
Նա նաև նշել է, թե Թուրքիան ևս մեսիջ է հղել, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
«Ադրբեջանը ամբողջովին աջակցում է այդ մոտեցմանը։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան անկեղծորեն քայլեր են անում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Մենք շատ լավ ենք նայում դրան»,-ասել է ադրբեջանցի դիվանագետը։
Նա նշել է, որ այդ հարցում Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցում են։
«Հայաստանը պետք է ճիշտ հասկանա՝ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության պատճառը Հայաստանի կամ որևէ երրորդ երկրի դեմ գործելը չէ։ Մեր նպատակն է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար լավ արդյունքներ ձեռք բերելն ու առողջ հարաբերություններ հաստատելը։
Բայրամովի խոսքով՝ սխալ է այն մոտեցումը, թե այն, ինչ լավ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, վատ է Հայաստանի համար։ Եթե Հայաստանը կարողանա փոխել իր մոտեցումը, այս առումով դրական արդյունքներ գրանցելն ավելի իրատեսական կլինի։ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունն անկեղծ է։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02