Մերձդնեստրի իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի համար՝ Ուկրաինայում ճգնաժամի հետևանքով առաջացած մեծ պահանջարկի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խանութների մուտքերի մոտ հայտարարություններ են փակցվել՝ ազդարարող, որ ձավարեղենը, այլուրը, ձեթը, շաքարավազը, աղը սահմանափակ քանակով են վաճառվում։
Թեպետ Մերձդնեստրի իշխանությունները բնակչությանը հավաստիացրել են, որ տեղական և արտասահմանյան արտադրության առաջնային նշանակության սննդամթերքի բավարար պաշար կա, սակայն մի շարք շրջաններում պարենամթերքի պահանջարկը վերջին օրերին շեշտակի աճել է՝ բնակչության շրջանում խուճապի պատճառով։ Մեծաքանակ գնումները բաժին են ընկնում հատկապես Ուկրաինայից մատակարարվող ապրանքներին։
Նմանատիպ իրավիճակ է նաև Մոլդովայում։ Արագ սպառվում են ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքները, այնպես էլ բենզինն ու դիզելային վառելիքը, որի գները շեշտակի աճել են։ Խանութների ցուցափեղկերից անհետացել է նաև աղը, որը գնում են մեծ քանակով։
Մոլդովայի էկոնոմիկայի նախարարությունը բնակչությանը հավաստիացրել է, որ երկրում աղի պակաս չի լինի, քանի որ Մոլդովան աղ ներկրում է ոչ միայն Ուկրաինայից, այլև այլ երկրներից։ Միևնույն ժամանակ մոլդովական իշխանությունները խոստովանել են, որ խուճապն ու պահանջարկի կտրուկ փոփոխությունները որոշակի խնդիրներ են առաջացրել մատակարարումների գործընթացում։
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13