Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրին, քանի որն բոլորի համար դրական կլինի։
Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, թուրք դիվանագետն ասել է Անթալիայում տեղի ունեցող համաժողովի փակման ընթացքում։
«Կովկասում մենք եռակողմ, քառակողմ մեխանիզմներ ունենք։ Եթե հարաբերությունները կարգավորվեն, խաղաղության համաձայնագիր լինի, ապա ինչո՞ւ Հայաստանին էլ չներառենք, եթե խաղաղությունից ու կայունությունից ենք խոսում։ Սակայն դրա համար Հայաստանն էլ պետք է նույն ըմբռնումն ունենա։ Պատերազմն ավարտվել է, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն ու բանակցեն, իմ կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում երրորդ կողմ չպետք է լինի։ Եթե անհրաժեշտ լինի, մեզ հետաքրքրող ինչ-որ բան լինի, իհարկե կաջակցենք»,-ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ իրենք կողջունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ցանկացած քայլ։
Չավուշօղլուն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հետ երեկ կայացած հանդիպմանն ու նշել, որ այն չափազանց արդյունավետ է եղել։
«Խոսեցինք, թե հարաբերությունների ամբողջական կարգավորման համար ինչ է անհրաժեշտ։ Ասեցի, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին Հայաստանի կողմից դրական պատասխան ենք ակնկալում, քանի որ այն բոլորի համար ձեռնտու կլինի»,-ասել է Չավուշօղլուն։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները շուտով կմեկնարկեն, քանի որ դրանք էլ ժամանակատար են, կողմերն իրենց առաջարկներն են ներկայացնելու, ուսումնասիրելու, սակայն, նրա խոսքով, որքան շուտ դրանք մեկնարկեն, այնքան լավ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02