Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել այն ոլորտները, որոնցում նախարարությունն ակնկալում է սերտացնել համագործակցությունը ԻԻՀ-ի համապատասխան օղակների հետ՝ մարզիչների փոխանակում, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպում, միջազգային հարթակներում միասնական սկզբունքների կիրառում, գիտատեխնիկական ներուժի օգտագործում, հակադոպինգային ծրագրեր և այլն:
Դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների միջև համագործակցությունը ոչ միայն տնտեսական, այլև մյուս, այդ թվում՝ սպորտային ոլորտում: Դեսպանը նախարարին է դիմել կոնկրետ խնդրանքով՝ օգնել ունենալու ֆիզկուլտուրայի կին մարզիչ՝ դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան դպրոցի աշակերտուհիներին դասավանդելու համար: Արձագանքելով դեսպանի խնդրանքին՝ նախարար Ռոստոմյանը տեղում հանձնարարել է շատ սեղմ՝ 2-օրյա ժամկետում կազմակերպել և ապահովել համապատասխան որակավորում ունեցող մարզչի աշխատանքը դպրոցում:
Դեսպանի հաջորդ՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար իրենց ազգային և կրոնական ավանդույթներին համապատասխան (կանանց և տղամարդկանց համար առանձնացված տարածքներով) մարզական ակումբ ունենալու վերաբերյալ խնդրանքին՝ նախարարը տեղեկացրել է, որ հարցին լուծում տալու համար անհրաժեշտ է բանակցել նմանատիպ հնարավորություններ ունեցող մարզակառուցների սեփականատերերի հետ:
«Իմ հանձնարարությամբ դրանով կզբաղվեն նախարարության մասնագետները: Մեր նախարարությունն իր ենթակայությամբ չունի Ձեր կողմից նշված հնարավորություններով մարզակառույց: Սակայն մեծ հարգանք ունենալով Ձեր ազգային ավանդույթների նկատմամբ՝ կանենք հնարավորինս՝ խնդրին լուծում տալու համար»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47