Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Ջո Բայդենի վարչակազմը դեմ է արտահայտվել Լեհաստանից Ուկրաինային կործանիչներ տրամադրելուն, քանի որ գործարքը նախատեսում էր դրանք ուղարկել ԱՄՆ-ի ավիաբազայի միջոցով։
Սալիվանը NBC հեռուստաալիքի եթերում նշել է պոտենցիալ վտանգների մասին՝ կապված ամերիկյան Ռամշթայն ավիաբազայից (Գերմանիա) Ուկրաինա հարձակողական սպառազինություն ուղարկելու հետ։ «Ծախսերի եւ օգուտների վերլուծությունը չի արդարացնում Արեւելյան Եվրոպայի օդային տարածքով կործանիչների թռիչքը Գերմանիայում ամերիկյան ռազմակայանից»,- ասել է Սալիվանը։ «Բայց [նախագահ Ջո Բայդենը] մեզ նաեւ հանձնարարել է կրկնպատկել մեր ջանքերը, որպեսզի ուկրաինացիներին տրամադրվեն այնպիսի առաջավոր հնարավորություններ, որոնք կկարողանային հասնել նույն նպատակին»,- շարունակել է նա։
ԱՄՆ-ի այլ պաշտոնյաներ, այդ թվում ռազմական հրամանատարությունը, իրենց անհամաձայնությունը բացատրել են նրանով, որ ուկրաինական զինված ուժերը լրացուցիչ ռեակտիվ կործանիչների կարիք չունեն, բայց Ուկրաինայի կառավարությունը վճռականորեն վիճարկում է այս դիրքորոշումը։ Տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե արժե արդյոք МиГ-29 ինքնաթիռները համարել հարձակողական, թե՞ դրանք պաշտպանական սպառազինություն են՝ հաշվի առնելով դրանց օգտագործման հնարավորությունը Ռուսաստանում թիրախներ խոցելու համար։
«МиГ-29 ինքնաթիռների տրամադրումը նկատելիորեն չի բարձրացնի Ուկրաինայի ՌՕՈւ արդյունավետությունը»,- ասել է, Եվրոպայում ԱՄՆ հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսը։ Նրա խոսքով՝ դրանք հազիվ թե կարողանան փոխել Ուկրաինայի ՌՕՈւ արդյունավետությունը Ռուսաստանի հնարավորությունների համեմատ»։
Այս հայտարարություններն ուղղակիորեն հակասում են Ուկրաինայի հարցապնդումներին, որն ԱՄՆ-ից խնդրում է երկրին տրամադրել ինքնաթիռներ կամ թույլ տալ, որ դա անեն ՆԱՏՕ գծով այլ դաշնակիցներ։
Լեհաստանի կառավարությունն առաջարկել է ուկրաինացի զինվորականներին տրամադրել ավելի քան 2 տասնյակ МиГ-29 ինքնաթիռներ Գերմանիայում Ռամշթայն ավիակայանի միջոցով, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ ռազմակայանը կդառնար վերջին կայանատեղին Ուկրաինա ուղարկվելիք, այսպես կոչված, հարձակողական սպառազինությունների համար։
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13