2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ:
Լոռու մարզպետարանից հայտնում են, որ սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ)։
2022 թ․ նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը․
1. Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 38 ծրագիր՝ մարզի 14 համայնքում, ընդհանուր մոտ 3 մլրդ 740 մլն դրամ արժեքով։
2. Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 6 ծրագիր` մարզի 6 համայնքում, ընդհանուր մոտ 647 մլն դրամ արժեքով։
3. Ոռոգման համակարգերի կառուցման 1 ծրագիր` 1 համայնքում, ընդհանուր մոտ 250 մլն դրամ արժեքով։
4. Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման 10 ծրագիր` 9 համայնքում, ընդհանուր մոտ 472 մլն դրամ արժեքով։
5. Գազաֆիկացման 2 ծրագիր` մարզի 2 համայնքում, ընդհանուր մոտ 121 մլն դրամ արժեքով։
6. Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման 12 ծրագիր, մարզի 7 համայնքում, ընդհանուր մոտ 1 մլրդ 329 մլն դրամ արժեքով։
7. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի (համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, մարզադպրոցներ և մարզաառողջարանային կենտրոն) կառուցման և հիմնանորոգման 10 ծրագիր` մարզի 8 համայնքում, ընդհանուր մոտ 697 մլն դրամ արժեքով։
8. Էներգախնայող միջոցառումների կիրառմամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման 3 ծրագիր` մարզի 3 համայնքում, ընդհանուր մոտ 640 մլն դրամ արժեքով։
9. Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 10 ծրագիր՝ 8 համայնքում, ընդհանուր մոտ 543 մլն դրամ արժեքով։
10. Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման 5 ծրագիր՝ 5 համայնքում, ընդհանուր մոտ 260 մլն դրամ արժեքով:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56