Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն սկանդալի կենտրոնում է հայտնվել Ռուսաստանում. նրա անունը շրջանառվում է քիմիական արդյունաբերության ոլորտում հայտնի խոշոր ձեռնարկությունը խլելու գործընթացի մեջ։
«Փաստինֆո»-ն գրում է՝ խոսքը վերաբերում է նատրիումի սուլֆատի արտադրությամբ զբաղվող «Кучуксульфат» ընկերությանը։ Այն գտնվում է Ալթայի երկրամասի Բլագովեշչենսկի շրջանի Ստեպնոե Օզերո գյուղում։ «Момент истины» ռուսական տեղեկատվական պորտալում հրապարակված հոդվածի համաձայն, այս գործարանը Ռուսաստանում միակն է, որը զբաղվում է բնական նատրիումի սուլֆատի արտադրությամբ, որտեղ աշխատում է շուրջ 1251 մարդ։ Readovka տելեգրամ ալիքի տվյալներով` այս գործարանն է ապահովում Ստեպնոե Օզերո բնակավայրի բարեկեցությունը` աշխատատեղ, հանրային վայրերի բարեկարգում, մարզական ակումբների ֆինանսավորում, տարաբնույթ սոցիալական ծրագրեր իրականացում` գյուղի տարբեր սոցիալական խմբերի մարդկանց համար, սակայն այս պահին համայնքային իշխանությունը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել, որովհետեւ գործարանի աշխատանքը փորձ է արվում խոչընդոտել: Պատճառը, ըստ ռուսական մամուլի, գործարանի սեփականության համար պայքարն է.
Մինչեւ 2000-ականները «Кучуксульфата»-ի գլխավոր տնօրենը եղել է Վլադիմիր Նեչեպուրենկոն, որի օրոք ձեռնարկությունն աշխատել է բնականոն, իսկ աշխատակիցների աշխատավարձը վճարվել է կայուն: Նոր սեփականատերերը նրան ազատել են աշխատանքից, իսկ ֆինանսական հոսքերը ուղղել դեպի արտերկիր: Կառավարումն ստանձնել է Ալթայի երկրամասի ղեկավարի նախկին տեղակալ Սերգեյ Լոկտեւը, որն այդ պաշտոնում կարողացել եր բավական շատ ունեցվածք կուտակել, ինչի մասին կարող էին երազել շատ գործարարներ: Բլագովեշչենսկի ամբողջ շրջանը, կարելի է ասել, դարձել է նրա սեփականությունը, որի արդյունքում «Кучуксульфат»-ը եւս դարձավ նրա սեփականությունը ու օգնեց է դառնալ ավելի ազդեցիկ
Ռուսական մամուլի տեղեկություններով` ձեռնարկությունը ձեռք բերելու հարցում նրան օգնել է Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Վասիլի Գամայունովը: Վերջինիս անունը, լինելով իրավապահ մարմինների աշխատակից, շրջանառվել է տարբեր կասկածելի պատմություններում: Բանակցությունների փոխարեն նա հրկիզել է մարդկանց մեքենաները, սպառնացել, ահաբեկել կամ ուղղակ հափշտակել նրանց բաժնետոմսերը. «Кучуксульфат» -ը եւս Լոկտեվն ու Գամայունովը ձեռք են բերել ահաբեկումների միջոցով, որից հետո նախ սկսեցին ուշացումներով վճարել աշխատավարձերը, ապա` ճնշումների ներքո տիրացել նաեւ հին աշխատակիցների բաժնետոմսերին: Արդյունքում` նրանց ձեռքում է կենտրոնացել գործարանի բաժնետոմսերի 90% -ը:
Հիմա, ինչպես գրում է, Момент истины տեղեկատվական պորտալը, «Кучуксульфат»-ի վրա աչք է դրել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն: Աղբյուրի փոխանցմամբ` այս գործարանը դժվար թե անձամբ նրան է պետք, որովհետեւ այս ոլորտը չի գտնվում նրա հետաքրքրությունների դաշտում: Սակայն նա ունի բիզնես խլելու փորձ: Նշվում է, որ նա ամենայն հավանականությամբ գործում է իր ընկերոջ` Ալտայի երկրամասի ղեկավար Վիկտոր Տոմենկոյի շահերից. Այս պահին գործարանի համար կռիվ են տալիս երկու կողմերն էլ` միջոցների առաջ չկանգնելով:
«Տրոցենկոյի անունը շրջանառվում է նաեւ Հայաստանում բիզնես խլելու մեջ, խոսքը գնում է ԶՊՄԿ -ի Կառավարության հետ ձեռք բերված կասկածելի համաձայնության արդյունքում ԶՊՄԿ-ի արգելանքի դրված բաժնետոմսերը դատարանը հանել է արգելանքից, որից հետո հաշվված ժամերի ընթացքում դրանք ձեռք է բերել Տրոցենկոյի ղակավարած ընկերությունն ու բաժնետոմսերի մի մասը նվիրել կառավարությանը:
Գործարքի գինը գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ այն ամբողջությամբ չի վճարվել: Փոխարենը հայտարարվեց, որ քրեական գործի շրջանակներում նախկին տնօրենի անձնական միջոցներից բռնագանձվել է շուրջ 15 մլրդ»,-գրում է աղբյուրը։
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13