30 տարի ի վեր ունենք Հայաստանի Հանրապետություն, սակայն այդպես էլ չունենք մի պարզ հարցի պատասխան՝ «Ի՞նչ Երկիր ենք կառուցում»... փոխարենն ունենք բազմաթիվ բաժակաճառեր՝ «մարդու իրավունքներ», «խոսքի ազատություն», «բարձր կենսամակարդակ» և ականջահաճո այլ նմանատիպ ցանկություններ...
5.000 տարվա պատմություն ունեցողների համար առանց ծանրակշիռ պետականաստեղծ տեսլականի (էլ չեմ խոսում՝ ծրագրի) նման թեթևամիտ վերաբերմունքը սեփական Երկրի նկատմամբ, պարզապես ամոթալի է և անընդունելի...
Ահա թե ինչու ապրում ենք ամեն ինչից դժգոհելով, որը փայլուն նկարագրել է դեռ 16-րդ դարում ֆրանսիացի քաղաքական գործիչ Միշել դը Մոնտենը...
Ահա թե ինչու 2020-ի հուլիսից նախաձեռնեցի և կազմակերպեցի «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակումը, որի աշխատանքների ավարտից հետո, 2021-ի դեկտեմբերից, մեկնարկեց դրա փորձագիտական զննումը...
Ծրագիրն ունի հետևյալ կառուցվածքը՝
I. Մերիտոկրատական պետական կառավարման համակարգի ձևավորում
II. Պետականության անխախտ և կայուն հարատևման ապահովում
III. Անվտանգության երաշխավոր հանդիսացող բանակի ձևավորում
IV. Նախաձեռնողական արտաքին քաղաքականության ձևավորում
V. Իրավական համակարգի ձևավորում
VI. Մրցունակ տնտեսական մոդելի ներդրում
VII. Տարածքային համաչափ զարգացում
VIII. Ժողովրդագրական դրական դինամիկայի ապահովում
IX. Սփյուռքի համախմբում և կառուցվածքային համակարգում
X.Մրցունակ ազգային սերունդների ձևավորում
Հ.Գ.
Այս խորագրի նախորդ նյութը տեղադրվել է 2022-ի մարտի 7-ին...