Նոր Զելանդիայի կառավարությունը երեք ամսով կիջեցնի վառելիքի ակցիզը եւ կրկնակի կկրճատի հանրային տրանսպորտի ուղեվարձը՝ փոխհատուցելու համար ուկրաինական ճգնաժամով պայմանավորված բենզինի գների աճը, տեղեկացրել է Reuters-ը։
Բենզինի գները Նոր Զելանդիայում, ինչպես եւ աշխարհում, կտրուկ բարձրացել են, ինչպես նաեւ սննդամթերքների եւ շինարարության արժեքը, նիչը նպաստել է զգալի գնաճի առաջացմանը երկրում։
Տնտեսագետներն ակնկալում էին, որ գնաճը Նոր Զելանդիայում այս տարի կգերազանցի 7 տոկոսը։ Նրանք չեն բացառում ավելի քան 8 տոկոսի հնարավորությունը։
«Մենք չենք կարող վերահսկել պատերազմն Ուկրաինայում եւ վառելիքի գների շարունակվող փոփոխականությունը, բայց կարող ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի նվազեցնենք ներգործությունը նորզելանդական ընտանիքների վրա»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը։
Կառավարությունը նաեւ հայտարարել է, որ 25 նորզելանդական սենթով կիջեցնի վառելիքի օգտագործման վճարը։
Կառավարության գնահատականներով՝ փոփոխությունների միջոցով 40 լիտրանոց բաքը բենզինով լցնելու արժեքը կիջեցվի 11 նորզելանդական դոլարով (ԱՄՆ 7,46 դոլար), իսկ 60 լիտրանոցինը՝ ավելի քան 17 նորզելանդական դոլարով։
Կառավարությունը կնվազեցնի նաեւ ճանապարհների համար դիզելային վառելիք օգտագործող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարը 25 նորզելանդական սենթով։
Նոր Զելանդիայի ANZ Bank-ը հայտարարել է, որ կառավարության ծախսերի նվազեցումը կարող է օգնել 0,5 տոկոսային կետով իջեցնելու տարեկան գնաճը հունիսյան եռամսյակում՝ նախորդ 7,4 տոկոս կանխատեսման համեմատ։
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13