Forbes ամսագիրը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիներիների ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը 23-րդ անգամ գլխավորել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը:
Վերջինիս ունեցվածքը Forbes-ը գնահատել է 81 մլրդ դոլար, որը 6 մլրդ-ով ավելին է, քան մարտին էր, երբ ամսագիրը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որը ևս գլխավորել էր Գեյթսը:
Երկրորդ տեղը հարուստ ամերիկացիների ցանկում զբաղեցրել է Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը` 67 մլրդ դոլարով: Մարտին հրապարակված համաշխարհային ցուցակում միլիարդատերը զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը:
Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը եզրափակում է առաջատար եռյակը` 65.5 մլրդ դոլարով:
Ամերիկացի մեծահարուստների ցանկում 4-րդ տեղը զբաղեցրել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը կազմում է 55.5 մլրդ դոլար: Նրան հաջորդում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 49.3 մլրդ դոլարով:
Նշվում է, որ կականց թիվը ցուցակում 46-ից հասել է 50-ի: Նրանցից ամենահարուստը դարձել է Wal-Mart կայսրության ժառանգորդուհի Էլիս Ուոլտոնը` 35.4 մլրդ դոլարով: Ընդհանուր ցանկում նա զբաղեցնում է 13-րդ տեղը:
Ցանկում տեղ գտած ամենաերիտասարդ ամերիկացին Snapchat-ի 26-ամյա համահիմնադիր Էվան Շպիգելն է, որի կարողությունը Forbes-ը գնահատել է 2.1 մլրդ դոլար: Նա գտնվում է 335-րդ տեղում:
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44