Կրոնները ծնվում են Արևելքում, գաղափարախոսություններն՝ Արևմուտքում
14.03.22 | 18:45
Կրոնները ծնվում են Արևելքում, գաղափարախոսություններն՝ Արևմուտքում: Ետքրիստոնեական Արևմուտքում կրոններին փոխաինելու եկան գաղափարախոսությունները:
Մարդկային հանրությունը չի կարող առանց կարգավորող ներմերի գոյատևել: Առաջ այդ դերը կրոններն էին կատարում, Արևմուտքում, 17-րդ դարից հետո, այդ դերը սկսեցին կատարել գաղափարախոսությունները: Երկու հիմնական գաղափարներն Ազատությունն էր և Հավասարությունը, որոնց վրա էլ կառուցվեցին տեսություններ և քաղաքակրթություններ:
Երկբևեռ աշխարհի հիմքը ոչ թե ԱՄՆ-ն ու Սովետական Միությունն էին, այլ Ազատությունն ու Հավասարությունը: Հավասարության գաղափարը Սովետական Միությունում, հասնելով ծայրահեղության, վարկաբեկվեց, փլուզվեց նաև այդ գաղափարի վրա կառուցված բևեռը: Միայնակ մնացած Ազատությունը, չունենալով հավասարակշռության բևեռը, դիմանալով 30 տարի, նույնպես հասնելով ծայրահեղության, հասավ իր դեգրադացիայի գագաթնակետին:
Բնականաբար, կորցնելով գաղափարախոսությունը, փլուզման է մոտեցել Ազատության բևեռը: Հիմա մարդկությունը մնացել է առանց գաղափարի, իսկ առանց գաղափարի սկսվում է քաոսի ժամանակաշրջանը, որովհետև չկան կարգավորող նորմերի պոստուլատները:
Կգտնվի մի նոր գաղափար (էկոլոգիայի գաղափարն, ինչպես տեսնում ենք, չի աշխատում, որովհետև մարդկանց էներգիա ու սնունդ է հարկավոր), կամ մի նոր կրոն, դժվար է ասել, բայց քաոսին, որպես կանոն, փոխարինում է նորմատիվային ժամանակաշրջանն, այլ հարց է, թե այդ քաոսը որքան կտևի: