ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է զինծառայողների կրթության իրավունքին, առաջարկում է երկու հիմնական փոփոխություն իրականացնել։
«Իմ կարծիքով, կան որոշակի փոփոխություններ իրականացնելու պարարտ հող, ինչը հնարավորություն է մեզ տալու հետագայում սրա վրա որպես ֆունդամենտ անել այն փոփոխությունները, որի մասին որոշակի աշխատանքային տեսքով արդեն խոսել ենք»,- նշեց նախագծի հեղինակը։
Տ.Աբրահամյանի ներկայացմամբ, գործող օրենքը սահմանում է, որ մարտական խնդիր կատարելու ընթացքում, եթե պարտադիր ժամկետային զինծառայողը ստանում է առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, ապա նա այդ պայմաններում կարողանում է օգտվել անվճար կրթության իրավունքից, փոփոխությամբ առաջարվում է դա վերաբերի ոչ միայն պարտադիր ժամկետային զինծառայողներին, նաև պայմանագրային անձնակազմին, այդ թվում նաև սպաներին։
Երկրորդ մասի փոփոխությունը, պատգամավորի խոսքով, վերաբերում է այն սպաներին, որոնք 20 տարվա ծառայությունն անցել են, այդ պահին գտնվում են երկարամյա կենսաթոշակի պայմաններում։
«Ունենում ենք իրավիճակ, երբ կադրային սպան, ով 20 տարվա ծառայությունն ավարտել է, կարգավիճակի առումով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք է վաստակել, պայմանական լինում է 37-38 տարեկան հասակում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնական մեր սպաները ստանում են ռազմական մասնագիտություն Հայաստանի կամ արտերկրի բուհերում, քաղաքացիական կյանք մտնելու համար անհրաժեշտություն է առաջանում նրանց ապահովել որոշակի պայմաններով։ Դա մի կողմից հնարավորություն է նրանց պահել երկրում, արտագաղթման հնարավորության տեղերը նվազեցնելով, մյուս կողմից ստեղծել պայմաններ, որպեսզի ադապտացվեն քաղաքացիական կյանքին, հնարավորություն ստանան մագիստրատուրայի կամ ասպիրատուրայի պայմաններում ստանալ քաղաքացիական մասնագիտություն և հնարավորություն ունենալ ապրուստի շատ ավելի արժանապատիվ պայմաններ ապահովել»,- մանրամասնեց Տ. Աբրահամյանը։
Նա նշեց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել այս փոփոխություններին, արել է մի քանի առաջարկներ, որոնց մի մասն ընդունելի է։ Տ.Աբրահամյանն ասաց, որ ընդունելի չէ իր ներկայացրած երկրորդ մասի փոփոխությունների հետ կապված կառավարության առաջարկը, հղում է արվում օրենքին, որով սահմանված է մասնագիտական վերապատրաստման ծրագրերը։
«Խնդիրն այն է, որ մասնագիտական վերապատրաստումներն իրականության մեջ կամ չեն իրականացվում կամ պատշաճ չեն իրկանացվում, բուն խնդիրը չեն լուծում։ Կարծում եմ՝ մեր սպաներին հետագայում քաղաքացիական բուհերում կրթության հնարավորություն ստեղծելուն զուգահեռ պետք է հնարավորություն ստեղծենք նաև վերապատրաստման, քանի որ դրանք իրար լրացնում են»,- ասաց նա։
Տ. Աբրահամյանի խոսքով, կարող է փոփոխություններն ուժի մեջ մտնի 2023 թ. հունվարից, քանի որ այս տարվա պետական բյուջեով այս շահառուների համար անվճար կրթության ապահովման գումար հատկացված չէ։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գաղափարը դրական է, սակայն պնդելու է, որ փոփոխության միայն առաջին մասին կառավարությանը տա դրական եզրակացություն։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02