Թուրքական անօդաչու թռչող սարքերն ու կործանիչները երկուշաբթի օրը 25 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը։ Այս մասին ասվում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է պաշտպանական թեմաներում մասնագիտացած Onalert.gr կայքը։
Այս տեղեկատվության համաձայն՝ թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից հունական օդային տարածքի խախտումները տեղի են ունեցել Ստամբուլում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հաջորդ օրը, որն, ըստ ամենայնի, լավ մթնոլորտում է անցել։ «Թուրքական երկու անօդաչու թռչող սարքեր 21 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովի արեւելյան մասի երկայնքով։ Միաժամանակ յոթ թուրքական F-16 կործանիչներ ընդհանուր առմամբ չորս անգամ խախտել են երկրի օդային տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բոլոր դեպքերում թուրքական ինքնաթիռները որսալու համար հունական կործանիչներ են բարձրացել, ինչը, միջազգային պրակտիկայի համաձայն, ստիպել է խախտողներին լքել Հունաստանի օդային տարածքը, ընդգծել է գլխավոր շտաբը։
Միցոտակիսը կիրակի օրը Էրդողանի հետ հանդիպումից հետո ասել է, որ կարեւորագույն հարցերի շուրջ Թուրքիայի հետ մեծ տարաձայնությունները շարունակում են պահպանվել, սակայն բանակցությունները թույլ են տվել հիմք դնել երկկողմ հարաբերությունների բարելավմանը եւ, ամենայն հավանականությամբ, աշնանը Հունաստանի եւ Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի նիստ կարելի կլինի անցկացնել:
Թուրքիան չի ճանաչում կղզիների շուրջ հունական օդային 10 մղոնանոց գոտին՝ համարելով, որ հունական օդային տարածքը, ինչպես տարածքային ջրերը, սահմանափակված է վեց ծովային մղոնով։ Արդյունքում, զենքերով թուրքական կործանիչները առանց թռիչքների պլան տրամադրելու կանոնավոր կերպով ներխուժում են հարեւան պետության օդային տարածք ու թռիչքի տեղեկատվական շրջան, եւ Հունաստանը բարձրացնում է իր ինքնաթիռները՝ նրանց որսալու համար։ Ամեն տարի նման հազարավոր դեպքեր են լինում։
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13