Ամերիկացի տիեզերագնացը պատրաստվում է ռուսական տիեզերանավով Երկիր վերադառնալ Միջազգային տիեզերակայանից։ Մարկ Վանդ Հեյը պետք է սահմանի ամերիկացի տիեզերագնացի՝ տիեզերքում ամենաերկար մնալու ռեկորդը, նախքան մարտի 30-ին ՄՏԿ-ն լքելը: Ուկրաինական ճգնաժամի պատճառով որոշակի մտավախություններ կային, որ տիեզերագնացները կթողնեն Վանդե Հեյին, երբ մի քանի շաբաթից վերադառնան Երկիր, հայտնում է Fox News-ը։ ՆԱՍԱ-յում հայտարարել են, որ շարունակում են աշխատել իրենց ռուս գործընկերների հետ, եւ Վանդե Հեյն այս ամսվա վերջին կժամանի «Սոյուզ» հրթիռով: «Հաստատ կարող եմ ասել, որ Մարկը «Սոյուզ»-ով է վերադառնում տուն։ Մենք կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ»,- ասել է ՄՏԿ-ի ծրագրի ղեկավար Ջոել Մանտալբանոն ՆԱՍԱ-ի մամուլի ասուլիսի ժամանակ։ ««Ռոսկոսմոս»-ից մեր գործընկերները հաստատել են, որ պատրաստ են ամբողջ անձնակազմին տուն վերադարձնել։ Բոլոր երեքին»։ «Ռոսկոսմոս»-ը եւս հայտնել է, որ վերադարձը մարտի 30-ին կշարունակվի, ինչպես եւ նախատեսված էր: «Ռոսկոսմոս»-ը երբեք թույլ չի տվել որեւէ մեկին կասկածել իր՝ որպես գործընկերոջ հուսալիության հարցում»։ Երկու ռուսաստանցի՝ Պյոտր Դուբրովը եւ Անտոն Շկապլերովը, Վանդե Հեյի հետ վայրէջք կկատարեն Ղազախստանում այս ամսվա վերջին: Մինչ վերադառնալը Վանդե Հեյը տիեզերքում կանցկացնի 355 օր, ինչն ԱՄՆ-ի նոր ռեկորդ կդառնա:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44