ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ հանրային սննդի օբյեկտում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում գտնվող հանրային սննդի օբյեկտում անհայտ անձը, անտեսելով հասարակական վայրում վարքագծի և մարդկային համակեցության կանոնները, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Քաղսի բնակավայրի 36-ամյա բնակչի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Հիշյալ 36-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացանի մեկ չկրակված փամփուշտ և մեկ կրակված պարկուճ, ինչպես նաև՝ արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները և սննդի օբյեկտում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44