Ճապոնիան հետ կկանչի Ռուսաստանի համար առավելագույն բարենպաստ պայմաններն առեւտրում՝ Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցների շրջանակներում: Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիշիդան, փոխանցում է Reuters-ը։ Կիշիդայի խոսքով՝ Տոկիոն նաեւ կուժեղացնի պատժամիջոցները՝ ընդլայնելով ռուսական էլիտայի ակտիվների սառեցման ծավալները եւ արգելելով որոշակի ապրանքների ներմուծումը երկրից: «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պատմական չարագործություն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կիշիդան։ «Մենք անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ պատժամիջոցներ ենք ձեռնարկում՝ Ռուսաստանի վրա հետագա ճնշում գործադրելու համար»։ Ճապոնիան նաեւ կհամակարգի իր գործողությունները G7-ի մյուս երկրների հետ, որպեսզի կանխի Ռուսաստանի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ համաշխարհային վարկատուների վարկերի օգտագործումը, ասել է Կիշիդան: Նա չի հստակեցրել, թե որ ապրանքների մաքսատուրքերը կբարձրացվեն առավել բարենպաստ ռեժիմի վերացումից հետո։ Սակայն Mainichi թերթը հայտնել է, որ այդ քայլը կբարձրացնի Ռուսաստանից ներմուծվող որոշ ծովամթերքների, այդ թվում՝ ծովային ոզնիների ու ծովախեցգետինների վրա սահմանված մաքսատուրքերը: Կառավարության տվյալներով՝ 2021թ․ Ճապոնիայի կողմից ներմուծվող ծովային ոզնիների 81 տոկոսը եւ ծովախեցգետինների 47,6 տոկոսը Ռուսաստանից է բերվել։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02