«Նախագծով նախատեսվում է ՀՀ Ոստիկանության հատկացումներն ավելացնել 2 մլրդ 35 մլն դրամով»,-կառավարության նիստում հայտնեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեից միջոցների հերթական վերաբաշխման նախագիծը: Ոստիկանապետը պարզաբանեց, որ բյուջեի ընդունման ժամանակ այս ծրագիրը հտակեցված չէր, այդ պատճառով էլ բյուջեում չի ընդգրկվել: Վահե Ղազարյանի խոսքով՝ 289 մլն դրամ հատկացվելու է Լոռու և Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով, իսկ 67 մլն դրամն էլ կտրամադրվի այդ մեքենաների կահավորմանը: Նա հայտնեց, որ 1 մլրդ 670 մլն դրամն էլ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակին է ուղղվելու: Ըստ ոստիկանապետի՝ նախագծի ընդունման դեպքում կփոխվի նաև ավտոմոբիլների մատակարարմանա վերջնաժամկետը՝ 2021 վականի մարտի 1-ի փոխերն կսահմանվի համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ 20-րդ օրը: Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ապրիլ ամսից կմեկնարկի պարեկային ծառայությունը նաև Շիրակի և Լոռու մարզերում: «Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»,-հայտարարեց Փաշինյանը և, կոչ անելով կանանց ակտիվ ներգրավվել պարեկային ծառայությանը, հավելեց. «Պատկերացնում եք հատկապես մարզերում կին ոստիկանների, պարեկների ծառայությունը ինչպիսի զգոնացնող դերակատարություն կունենա, այսինքն՝ այն միջավայրի, պատկերացումների էական փոփոխություն է և, թույլ տվեք ասել, օրինականության մասին պատկերացումների էական փոփոխություններ է, որովհետև եթե մենք խոսում ենք ժողովրդավարական հասարակարգերի մասին՝ օրինականությունն իր կերպարով և իմիջով ոչ այնքնա հարկադրանքի, որքան հանրային պայմանավորվածության և քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է»:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56