Անդրադրիատիկ գազատարով Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազի ընդհանուր ծավալը շահագործման սկզբից հասել է 10 միլիարդ ԽՄ-ի։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանից Անդրադրիատիկ գազատարով Եվրոպա ընդհանուր 10 միլիարդ խմ բնական գազ է ստացվել։ Գազատարը, որը շահագործման է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերին, ապահովում է ադրբեջանական գազի աճող ծավալների չընդհատվող հոսքը դեպի եվրոպական շուկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ ներկայումս Անդրադրիատիկ գազատարով Եվրոպա օրական ավելի քան 28 մլն խմ գազ է տեղափոխվում: «Այսպիսով, ուժեղացվում է Ադրբեջանի ինտեգրումը եվրոպական գազային շուկայում»,- հավելել են նախարարությունում:
Ադրբեջանը 2021 թվականին 19,2 մլրդ խմ գազ է արտահանել, այդ թվում՝ Եվրոպա՝ 8.2 մլրդ խմ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, 2022 թվականին Ադրբեջանը նախատեսում է Եվրոպա գազի արտահանումը հասցնել 9.1 միլիարդ խմ-ի:
2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի կոմերցիոն մատակարարումները Եվրոպա Անդրադրիատիկ խողովակաշարով, որը Հարավային գազային միջանցքի անբաժանելի մասն է։ 25 տարով հաշվարկված մատակարարումները տարեկան ավելի քան 10 մլրդ խմ ադրբեջանական գազի արտահանում են նախատեսում դեպի եվրոպական շուկա, որից 8 մլրդ խմ-ն բաժին է ընկնում Իտալիային, 1 մլրդ խմ-ն՝ Հունաստանին եւ Բուլղարիային: 878 կիլոմետրանոց գազատարի անցողունակությունը 10 միլիարդ խմ է, ապագայում նախատեսվում է կրկնապատկել թիվը:
Հարավային գազային միջանցքը, որը ձգվում է 3.5 հազար կմ Բաքվից դեպի հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի տարածքով, ինտեգրված խողովակաշարային համակարգ է, որը ներառում է նաեւ Հարավկովկասյան եւ Անդրանատոլիական գազատարները: Դրա հզորությունը 16 միլիարդ խմ է: Գազային միջանցքի հումքի հիմնական աղբյուրը Շահ Դենիզ հանքավայրն է՝ 1.2 տրիլիոն խմ պաշարներով։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02