Ռուսաստանում բենզինի ու դիզվառելիքի գների անկման պայմաններում Հայաստանում դրանց աճը առնվազն հարցեր է առաջացնում․ Վահե Դավթյան
17.03.22 | 21:50
Ռուսաստանում բենզինի ու դիզվառելիքի գների անկման պայմաններում Հայաստանում դրանց աճը առնվազն հարցեր է առաջացնում:
Ուկրաինայում հատուկ գործողությունների մեկնարկից հետո՝ փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում АИ-92 և АИ-95 բենզինի գինը Ռուսաստանում ընկել է համապատասխանաբար 11,6% և 9,6%-ով: Անկումը պայմանավորված է արտահանման սահմանափակմամբ, ինչի արդյունքում ներքին շուկայում ավելցուկ է առաջացել: Այսօր՝ մեծածախ գների անկման պայմաններում շարունակում են իջնել նաև մանրածախ գները: Մոսկվան կայացրել է նաև քաղաքական որոշում՝ խուսափել մի իրավիճակից, որում բենզինի գների աճը կգերազանցի ինֆլյացիան: Սա, իր հերթին, թույլ է տալու առաջիկայում պահել բենզինի գներն առնվազն կանխատեսելիության տիրությում:
Հատկանշական է, որ Հայաստանում, որտեղ սպառվող նավթամթերքի ՛՛առյուծի բաժինը՛՛ ներկրվում է Ռուսաստանից, վերջին երկու շաբաթվա ընթացքում բենզինի գինը բարձրացել է մոտ 20 դրամով:
Մեծ հավանականությամբ գործ ունենք կարտելային հիմունքներով գործող տնտեսվարողների անբարեխիղճ վարքագծի հետևանքների հետ՝ պամանավորված հնարավոր ռիսկերի մինիմիզացման փորձերով:
Պատական վերահսկությունը, ինչպես միշտ, բացակայում է: