ՀՀ ԱԳՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոքություն է պահպանում և կողմ է հանդես գալիս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը:
Այդ մասին Դենիս Ավտոնոմովը հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցին Ուկրաինայի դեսպանատանը մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով Հայաստանի Հանրապետության քվեարկությունը:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձև, որով պահանջում էր Ռուսաստանից դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս բերել իր զորքերը այդ երկրի տարածքից: ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 141-ը կողմ է քվեարկել բանաձևին, 5-ը դեմ, 35-ը ձեռնպահ։ Հայաստանը ձեռնպահ քվեարկողների թվում է։ Գլխավոր ասամբլեայի բանաձևը չունի պարտադիր իրավական ուժ։
Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշում էր ընդունել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկումներ անցկացնելու մասին: Քվեարկությանը մասնակցած երկրներից 29-ը կողմ էին արտահայտվել, 13-ը՝ ձեռնպահ, 5-ը՝ դեմ: Այդ քվեարկության ժամանակ Հայաստանը ևս ձեռնպահ արտահայտվողների թվում էր:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44