ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի սպանության հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 19:29-ին, Գյումրիի շտապբուժօգնության կայանից, ըստ որի՝ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել: Շտապբուժօգնության բրիգադը դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի ահազանգի հիման վրա, ով հայտնել էր, որ հիշյալ դին հայտնաբերել է Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում՝ գունավոր մետաղներ փնտրելիս: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի կտրած-ծակած, աջ ծոծրակային շրջանին՝ քերծվածքներով վերք, աջ ազդրին՝ քերծվածքներ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի՝ վերոնշյալ 59-ամյա բնակիչն է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինս Գյումրի քաղաքի աղբանոցում հանդիպել է 30-ամյա համաքաղաքացուն և մետաղյա ջարդոններ հավաքելու շուրջ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ 59-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է 30-ամյա տղամարդու ձախ ազդրին: Այնուհետև, երբ վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել, 59-ամյա տղամարդը քարերով հարվածել է, որի հետևանքով հարակից թումբը փլվելով լցվել է 30-ամյա տղամարդու վրա: Զղջալով կատարածի համար՝ որոշ ժամանակ անց 59-ամյա տղամարդը օգնության է կանչել, մոտեցած անձանց օգնությամբ համաքաղաքացուն հանել հողի տակից, սակայն վերջինս մահացած է եղել: Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56