Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների միջեւ որեւէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի հետ կապված, հաղորդում է «Новости-Грузия»-ն։ Պապուաշվիլին մեկնաբանել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեի հայտարարությունը։ Դեկանոիձեն նախօրեին հայտարարել է, որ կապ է հաստատել Զելենսկու վարչակազմի հետ։ Նրա խոսքով՝ «նախագահ Զելենսկին պատրաստ է ելույթ ունենալ Վրաստանի խորհրդարանում եւ դիմել վրաց հասարակությանը»։ Բացի այդ, «Լելո» կուսակցության պատգամավորներ Սալոմե Սամադաշվիլին եւ Աննա Նացվլիշվիլին նամակ են հղել Պապուաշվիլիին՝ առաջարկելով Վրաստանի խորհրդարանում Զելենսկու ելույթը։ Պապուաշվիլին, իր հերթին, զարմանք է հայտնել, որ վրացական ընդդիմության պատգամավորները խոսում են այլ երկրի վարչակազմի անունից։
«Զելենսկին մեզ հետ չի կապվել։ Մեզ դիմել են ընդդիմադիրները։ Խոսում են ուկրաինական իշխանությունների անունից։ Սա ցույց է տալիս, թե որն է իրական նպատակը․ սա հերթական հիստերիան է։ Ընդհանրապես, զարմանալի է, թե ինչ կապ ունի Վրաստանի խորհրդարանի պատգամավորը մեկ այլ երկրի վարչակազմի հետ, ինչու է խոսում նրանց անունից։ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների միջեւ այս հարցի շուրջ որեւէ շփում չի եղել։ Մենք չենք պատրաստվում որեւէ նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասել է Պապուաշվիլին։ Նա կարծիք է հայտնել, որ այս երկու ընդդիմադիր կուսակցությունների նպատակն անկարգություններ հրահրելն ու երկիրը զինված հակամարտության մեջ ներքաշելն է։ «Իհարկե, մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է Պապուաշվիլին։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02