Մարտի 23-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «Սամովար» ցուցահանդեսը։
Թանգարանից հայտնում են, որ առաջին անգամ Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում, տեղի կունենա այս յուրահատուկ ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, որոնք մշակութային, պատմական, ինչպես նաև գեղարվեստական արժեք են ներկայացնում։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ինքնաեռի պատմությանը, ձևերին, դրանց հետ կապված ավանդույթներին, ինչպես նաև այն բանաստեղծություններին, որոնցում ռուս մեծ բանաստեղծները հիշատակել են ժողովրդի կողմից այդքան սիրված կենցաղային այդ առարկան։
Ցուցադրված են ինքաեռներ ռուսական հայտնի գործարանների` Բատաշովների, Վորոնցովների, Գուդկովի, Շեմարինների արտադրանքները։ Ռուսական գործարանային արտադրանքի կողքին իր արժանավույն տեղն է գրավում Նոր Ջուղայի հայ վարպետի կողմից ստեղծված յուրահատուկ ձեռակերտ ինքնաեռը։
Այցելուները կարող են տեսնել նաև հայ բանաստեղծների և գրողների` Հ. Թումանյանի, Ե. Չարենցի, Սիամանթոյի և Գ. Սունդուկյանի անձնական ինքնաեռները։
Ցուցահանդեսը կամբողջականացվի Ռուսական արվեստի թանգարանի թեմատիկ կտավներով։
Այս ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակն է, որտեղ ներկայացվում են ինքնաեռներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Միջին արևելքի թանգարանի, Հ. Թումանյանի թանգարանի, և Ե. Չարենցի տուն- թանգարանի հավաքածուներից։
Ցուցահադեսը կտևի 2022թ. մարտի 23-ից հունիսի-15-ը ներառյալ, որի ընթացքում կկազմակեպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր ինչպես նաև ռուսական ավանդական թեյախմության երեկոներ (ծրագրերի մասնակցությունը նախապես գրանցումով)։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27