Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, շարունակելով Ռուսաստանի հասցեին իր ոչ բացահայտ քննադատությունը, հակամարտությունն Ուկրաինայում անվանել է չարդարացված, «անիմաստ սպանդ» ու կոչ է արել միջազգային հանրության առաջնորդներին կանգնեցնել «այդ նողկալի պատերազմը, տեղեկացրել է Reuters-ը։ «Ուկրաինայի դեմ բռնի ագրեսիան, ցավոք, չի մարում»,- իր ամենշաբաթյա կիրակնօրյա ուղերձի եւ օրհնության ժամանակ ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում։ «Դա անիմաստ սպանդ է, որտեղ ամեն օր կոտորած եւ վայրագություններ են տեղի ունենում»,- ասել է Ֆրանցիսկոսը։ «Ես խնդրում եմ միջազգային հանրության բոլոր մասնակիցներին իսկապես պարտավորվել՝ կանգնեցնելու այդ նողկալի պատերազմը»,- ասել է Հռոմի պապը՝ ի պատասխան ստանալով ամբոխի հավանության բացականչություններն ու ծափերը։ «Այս շաբաթ հրթիռներն ու ռումբերն անգամ ընկնում են խաղաղ բնակիչների, տարեց մարդկանց, երեխաների եւ հղի կանանց վրա»,- ասել է նա։ Ֆրանցիսկոս Առաջինը պատմել է նաեւ շաբաթ օրը Հռոմի հիվանդանոց կատարած իր այցելության մասին, որտեղ բուժում են ստանում Ուկրաինայում վիրավորված երեխաները։ Հռոմի պապը նաեւ Ուկրաինայից փախչող մարդկանց խնդրել է «պաշտպանվել մարդկանց հնարավոր առեւտրից»։ Պաշտոնյաների եւ հումանիտար ոլորտի աշխատակիցների խոսքով՝ Լեհաստանում նկատվել են Ուկրաինայում պատերազմից փրկվել փորձող փախստականների առեւտրով զբաղվելու դեպքեր։ Որոշ կանխիչ միջոցներ են ձեռնարկվել։ Բեռլինն, իր հերթին, նախազգուշացրել է ուկրաինացի փախստականներին՝ չընդունել փողի կամ կացարանի առաջարկներ հիմնականում երկաթուղային կայարաններում, քանի որ նրանց կարող են ներգրավել հարկադրական մարմնավաճառության կամ մարդկանց առեւտրի այլ ձեւերի մեջ։
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
14:33
14:17
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13